• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երբ ֆիզկուլտուրան «խաղից դուրս է» կամ «դեղին քարտ»` դպրոցականների առողջությանը

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց անցյալ տարվա մարտի 1-ին։ Դրանից ընդամենը 15 օր անց արտակարգ դրություն սահմանվեց, և դպրոցներն անցան հեռավար ուսուցման։ Եթե այլ առարկաների դեպքում սա այնքան էլ խնդրահարույց չէր, ֆիզկուլտուրայի դասերը հիմնականում ձախողվեցին։ Հետո արդեն ամառային արձակուրդներն էին, բայց նոր ուսումնական տարվա մեկնարկին խնդիրը շարունակում էր մնալ։ ՀՖԿՍՊԻ դոցենտ, գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ Քրիստինե Քեշիշյանը նկատում է. «Գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց՝ առաջացել է հիպոդինամիայի խնդիրը: Երեխաները, դեռահասները հասունացման ընթացքում ունենում են բազմաթիվ խնդիրներ՝ կապված հենաշարժողական ապարատի, սիրտ-անոթային, շնչառական համակարգերի հետ: Այդ խնդիրները լուծելու միակ տարբերակը ֆիզիկական դաստիարակությունն է, որն անհրաժեշտ է պատշաճ մակարդակով ապահովել»: 2020 թվականի օգոստոսին ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրեց ուղեցույց․ ֆիզկուլտուրայի դասերը պետք է կազմակերպվեին՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա։ Պետք է բացառվեին մեծ ակտիվություն ենթադրող մարզանքն ու խմբային խաղերը: Այս տարի թեև դասերն անցկացվում էին առկա, սակայն եղան ժամանակավոր անցումներ հեռավար կրթությանը։ Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ սովորողները ամիսներ շարունակ բաց թողեցին ֆիզկուլտուրայի դասերը։ «Դպրոցները կարող են անցնել հեռավար ուսուցման լիազոր մարմնի հետ համաձայնության դեպքում, և 14-օրյա դադարից հետո վերադառնալ առկա ուսուցման: Անկախ առարկայից` ողջ դպրոցը 14-օրյա ժամկետում անցնում է հեռավար ուսուցման»,- նշում է ԿԳՄՍ հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը համավարակի պայմաններում, թեկուզ փոքր խմբերով, անցկացնում է քայլարշավներ, հեծանվաերթեր, կազմակերպում է ճամբարներ և ճամփորդություններ: «Մենք աշխատել ենք նաև առցանց, ու թեև բլոգավարությունը մեր կրթահամալիրում մեծ հաջողություն ունի, նախընտրում ենք աշխատել ֆիզիկական միջավայրում»,-ասում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզադպրոցի ղեկավար Միքայել Ղազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: