• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային, բաց փառատոն․ հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկած Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնն ընթացքի մեջ է։ Փառատոնի նախագծային խմբերին են միացել գործընկեր-արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից։

Տեղեկացնենք, որ հուլիսի 3-ին, ժամը՝ 09։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնին մասնակից նախագծային խմբերը մեկնել են փառատոնային ճամբարի տարբեր ուղղություններով՝ Սևանի «Ժայռ»ԱրատեսՋավախք։

Հուլիսի 4-ին 11։00-ից փառատոնի բաց, աշխատանքային հարթակներում աշխատող տարատարիք ստեղծագործական խմբերը հրավիրում են գործընկերներին, լրատվամիջոցներին՝ ծանոթանալու իրենց նախագծային գործունեությանը, իրականացվող նախագծերին՝ Օրը Ռոբերտո Ռավալիի հետ, Քարե, կավե քանդակների ստեղծում։

Ժամը 14։00, ցուցադրություն, կլոր սեղան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Artaսահման փառատոնային հարթակում (հասցե՝ Րաֆֆու 69, հեռախոս` 73 52 10 ) հանդիպում փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանի, փառատոնի հայ և օտարեկրացի մասնակիցների հետ։

Փառատոնի հայկական կողմի համակարգողը Վիգեն Ավետսին է, իտալական կողմի համակարգողը՝ Ռոբերտո Ռավալին։

Բանգլադեշը 100 սովորողի աչքերով նախագիծ
Լուսանկարները՝ Անուշ Թադևոսյանի (10-րդ դաս.)