• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

Կրթահամալիրում քիմիա դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն, սիրում է քիմիա, հետաքրքրվում է բնության երևույթներով, նյութերով, դրանց կապերով, ազդեցություններով, փորձարարությամբ,
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որն օգտագործում է մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
  • ունի մասնագիտական գրադարան.
  • կարողանում է.
    կազմել քիմիայի, բնագիտության, բնապահպանության դասընթացների, դրանց առանձին բաժինների ուսուցման, սովորողի ընտրությամբ, լրացուցիչ ուսուցման դասընթացների ծրագրեր,
    ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար,
    կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ քիմիական փորձերի, հետազոտական աշխատանքի, լաբորատոր սարքերի և գործիքների մշակման, բնապահպանական.
    ճամփորդել սովորողների հետ.
    կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց: