• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ 
01.07.2019թ.

2019թ. հուլիսի 2-4-ին  Իջևանի ԵՊՀ կիրառական արվեստի բաժնի սովորողների խումբը կրթահամալիրում մասնակցում է քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի երևանյան նախագծերին, ներկայացնելու փառատոնի տավուշյան հարթակում «Աղստևը Իջևանում» նախագծի արդյունքները։ Այդ նպատակով.

  1. խմբի ընդունելության պատասխանատու ճանաչել Ալիս Գևորգյանին, Անի Սարգսյանին, Արև Բալջյանին և ընկերներին.
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան կացարանում. պատասխանատու՝ Սոնա Փափազյան․
  4. սնունդը` ճաշը՝ յուրաքանչյուրին 500-ական դրամի չափով, նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել ըստ ծրագրի․
  5. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

  Կրթահամալիրի տնօրեն`                   Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Գոռ Դավթյան - ղեկավար
  2. Նոննա Ալավերդյան
  3. Լուսինե Բայրամյան
  4. Իրինա Փիրումյան
  5. Ինգա Գուլինյան
  6. Տիգրան Ճաղարյան
  7. Անահիտ Կոնջորյան
  8. Բեգլարյան Արման
  9. Գուրգեն Դալյան
     

Հավելված 2

Ընդունելության ծրագիր

Հուլիսի 2

10։00՝ Իջևան-Երևան։ Կանգառ Գետիկի և Աղստևի միացման հատվածում։ «Կռասնի» կամրջի նորգման վերաիմաստավորման նախագծեր, լուսանկարահանում, էսքիզներ։
13։00՝ դիմավորում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ: Ուղեկցում Արևմտյան դպրոցի հյուրատուն, իրերի տեղավորում: Ճաշ Արևմտյան դպրոցում
13:30 - 14:30՝ «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով», աշխատանք Ռոբերտո Ռավալիի հետ։
14:40 - 15:30՝ Քայլք Բանգլադեշում, լուսանկարում, աշխատանք ստացված նյութերի հետ
16։00 - 17:00՝ շրջայց Արևմտյան դպրոցում, այցելություն Ագարակ
17։30՝ ընթրիք Արևմտյան դպրոցում
18։00 – 19։00՝ մասնակցություն Ռոբերտո Ռավալիի հետ կլոր սեղանին
19։00-ից՝ զբսանք երեկոյան Երևանում

Հուլիսի 3

08։00՝ վեր կաց
09։00 – 9։30՝ նախաճաշ Արևմտյան դպրոցում
10։00 – 12։30՝ շրջայց կրթահամալիրի Գեղարվեստով, կրթական պարտեզով, ծանոթացում՝ քարերին, քանդակների տեղադրման հնարավոր հարթակներին, էսքիզների մշակում
13։00 - 14։00՝ մասնակցություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի մանկավարժական ակումբի փառատոնային գործունեությանը
14։00 – 15։00՝ ճաշ Հյուսիսային դպրոցում
15։00 – 17։00՝ քանդակների թեմայի ընտրություն, աշխատանք կավով
17։00 – 17։30՝ ընթրիք Արևմտյան դպրոցում
18։00՝ զբոսանք երեկոյան Երևանում

Հուլիսի 4

08։00՝ նախաճաշ Արևմտյան դպրոցում
09։00 - 12։30՝ սիմպոզիումի մեկնարկ. քարե, կավե քանդակների ստեղծում
11։00 - 12։30՝ մասնակցություն Գոռ Դավթյանի վարպետության դասին բրուտանոցում 
13։00 – 14։00՝ մասնակցություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի մանկավարժական ակումբի փառատոնային գործունեությանը։ Իջևանյան հարթակի աշխատանքների ցուցադրություն Artասահմանում
14:00-15:00՝ ճաշ Արևմտյան դպրոցում
15։00՝ ճանապարհում