• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի խմբի մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
28.06.2019թ.

Կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլաններով որոշված է «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի ուսուցման կազմակերպումը ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում։ Արցախի հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը հուլիսի 3-10-ը հրավիրել է կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողներին Արցախի բարձր դասարանների սովորողների հետ համատեղ մասնակցելու Ասկերանի շրջանի Նոր Այգեստան գյուղում գտնվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին: Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի պատանիների մասնակցությունն ապահովելու նպատակով.

  1. կրթահամալիրի Ավագ դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատել Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի հայաստանյան խմբի ցուցակը (հավելված 1)․
  2. ճամբարին մասնակցությունը և դրա նախապատրաստումը համարել խմբի ուսումնական նախագիծը.
  3. նախագծի ղեկավար նշանակել կրթահամալիրի դասավանդողներ Էմանուել Ագջոյանին և Անդրանիկ Դարբինյանին, նրանց նշանակել լրավճար 70,000-ական դրամ․
  4. ճամբարականներին անհատապես տրամադրել ճամբարի ռեժիմը (հավելված 2), ճամբարի մասնակցին անհրաժեշտ անհատական պիտույքների ցանկը (հավելված 3).
  5. ճամբարականների տեղափոխումը Երևանից Նոր Այգեստան կազմակերպել Արցախի Հանրապետության ԿԳՍՆ տրամադրած միկրոավտոբուսով և Մերսեդես 60 DQ 077 մակնիշի միկրոավտոբուսով, վարորդ՝ Արթուր Եղիազարյան (հեռ. 098 32 50 50)․
  6. մասնակիցների մեկնումը` հուլիսի 3-ին, ժամը 8:00, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան-Մարտունի-Վարդենիս-Այգեստան-«Ասպետ» ռազմամարզական ճամբար, վերադարձը՝ հուլիսի 10-ին, Այգեստան-Լաչին-Գորիս-Եղեգնաձոր-Արարատ-Երևան երթուղով.
  7. Էմանուել Ագջոյանի հայտով տրամադրել անհրաժեշտ գույք և պիտույքներ․
  8. ճամբարի լուսաբանումը mskh.am-ում, սովորողների բլոգներում, դիտել որպես անհրաժեշտ ուսումնական աշխատանք․
  9. հրամանին անհատապես ծանոթացնել սովորողներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Աթանյան Արմեն, 11-րդ դասարան
  2. Ասատրյան Հարություն, 11-րդ դասարան
  3. Հակոբյան Հովհաննես, 11-րդ դասարան
  4. Մարգարյան Սարգիս, 11-րդ դասարան
  5. Մովսիսյան Յուրա, 11-րդ դասարան
  6. Ջամալյան Վահագն, 11-րդ դասարան
  7. Սերոբյան Մելիք, 11-րդ դասարան
  8. Սոմունջյան Գարեգին, 11-րդ դասարան
  9. Բարսեղյան Միքայել, 11-րդ դասարան
  10. Դավիթավյան Աշոտ, 11-րդ դասարան
  11. Մուրադյան Կամիլ Սևակ, 11-րդ դասարան
  12. Պողոսյան Արեն, 11-րդ դասարան
  13. Մկրտչյան Մարատ, 11-րդ դասարան
  14. Ապերյան Արամ, 11-րդ դասարան
  15. Խաչատրյան Արսեն, 11-րդ դասարան
  16. Խաչատրյան Գևորգ, 11-րդ դասարան
  17. Մինասյան Արշակ, 11-րդ դասարան
  18. Հակոբյան Պարույր, 11-րդ դասարան
  19. Հայկյանց Մերուժան, 11-րդ դասարան
  20. Հովհաննիսյան Հովհաննես, 11-րդ դասարան
  21. Շահվերդյան Արա, 11-րդ դասարան
  22. Չաթալյան Ավետիս, 11-րդ դասարան
  23. Սահակյան Սևակ, 11-րդ դասարան
  24. Գազանճեան Փաթրիք, 11-րդ դասարան
  25. Անանյան Արա, 11-րդ դասարան
  26. Ոսկանյան Հայք, 11-րդ դասարան
  27. Գևորգյան Աշոտ, 11-րդ դասարան
  28. Իսկանյան Սարո, 12-րդ դասարան
  29. Խաչատրյան Սարգիս, 12-րդ դասարան
  30. Ղազարյան Գարեգին, 12-րդ դասարան
  31. Մելիքյան Հովհաննես, 12-րդ դասարան
  32. Հակոբյան Ռուբեն, 12-րդ դասարան
  33. Նալբանդյան Էրիկ, 12-րդ դասարան
  34. Սարգսյան Վահե, 12-րդ դասարան
  35. Ասրյան Սուրեն, 12-րդ դասարան
  36. Խաչատրյան Էրիկ, 12-րդ դասարան
  37. Հարությունյան Կարեն, 12-րդ դասարան
  38. Խոջոյան Դավիթ, Նոյեմբերյանի Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  39. Մամյան Արմեն, Նոյեմբերյանի Ավագ դպրոց, 11-րդ դասարան

Հավելված 2
Ծրագիր
Հուլիսի 3

07.00  հավաք սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, մեկնում
Երթուղին՝ Երևան-Մարտունի-Վարդենիս-Այգեստան
19.00   ժամանում ճամբար

Հուլիսի 4-9
Աշխատակարգը ըստ ճամբարի գրաֆիկի

Հուլիսի 10
10.00   Մեկնում Երևան
Երթուղին՝ Այգեստան-Լաչին-Գորիս-Եղեգնաձոր-Արարատ-Երևան
Գիշերակացը՝ ճամբարում

Հավելված 3
Անհրաժեշտ պարագաներ

  • ճանապարհի սնունդ, ջուր
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • սրբիչ
  • լողազգեստ
  • գլխարկ
  • մասնակիցն իր հետ ունենում է սեփական բժշկական արկղիկ անհրաժեշտ դեղորայքով