• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2021թ. անվանական մրցանակներ տալու մասին

ՀՐԱՄԱՆ N 21
26.11.2021թ.

Շնորհել 2021թ. անվանական մրցանակները․

  • «Վահան Ասատրյան» մրցանակ՝
    • Ռոբերտ Խաչատրյանին՝ տարվա ընթացքում ռազմամարզական, բնապահպանական ճամբարների մասնակցության, սովորողների հետ ճամփորդությունների, այդ թվում՝ Արագած, մասնակցության համար.
    • Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Վարանդ Զոհրաբյանին՝ մարզական հաջողությունների, ռազմամարզական ճամբարների մասնակցության համար․
  • «Մխիթար Սեբաստացի» մրցանակ՝
    • Հասմիկ Մաթևոսյանին՝ ազգային, ծիսական նյութերի ուսումնասիրության, համացանցում ստացված արդյունքների տարածման, ուսումնական պրոցեսում  ներդնելու «Ձայնադարան» կայքի գործարկման համար. 
    • Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Կարինե Գոմցյանին՝ ուսումնական բլոգում հրապարակած թարգմանական, վերլուծական նյութերի, «Թարգմանում ենք» բլոգը վարելու համար․
  • «Ռուդիկ Հարոյան» մրցանակ՝
    • Սյուզի Մարգարյանին՝ ծիսական միջոցառումների, ուրբաթ համերգների, սովորողների, դասավանդողների հետ երգ ու պարի, ծեսի տարածման համար.
    • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Անի Հարությունյանին՝ կրթահամալիրային միջոցառումների ակտիվ մասնակցության, երգ-պարի տարածման, «Եռյակ» խմբի հիմնադրման համար․
  • «Մուտք մանկավարժություն» մրցանակ՝
    • Արտակ Ռշտունուն՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին ավագ դպրոցների, քոլեջի սովորողներին այգեգործության, գինեգործության հմտություններ փոխանցելու, կրթահամալիրի գինու արտադրամասը սովորողների ներառմամբ աշխատեցնելու, զարգացնելու համար․
  • «Վարպետ Պետո» մրցանակ՝
    • Վանիկ Թոփչյանին՝ Արևմտյան դպրոց-պարտեզի կանաչ տարածքներն ընդլայնելու, ծառերը խնամելու, այդ աշխատանքներում սովորողներին ներառելու համար․
    • Էվելինա Սանդրյանին՝ Քոլեջի տարածքի խնամքի, կանաչ տարածքի պահպանման, ավելացման, այդ աշխատանքներում սովորողներին ընդգրկելու համար․
    • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Հանս Վարդանյանին՝ Մայր դպրոցի շրջակա միջավայրի բարեկարգման, խնամքի աշխատանքների իրականացման համար․
    • Քոլեջի 2-րդ կուրսի ուանող Մանվել Ալեքսանյանին՝ Գինեգործության և Բուսաբուծության լաբորատորիաներում մասնագիտական, պարտեզապուրակային և այգեգործական մեծ ծավալի աշխատանքներ կատարելու համար․
  • «Վանո Սիրադեղյան» մրցանակ՝
    • Աշոտ Բլեյանին՝ գրող, քաղաքական գործիչ, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հետ ամենամյա հանդիպումը նախաձեռնելու, կրթահամալիրի դասավանդողներին, սովորողներին մեկ ամիս Վանոյի շնչով ապրեցնելու, ժամանակակից գործիչների հետ համագործակցային կապեր ստեղծելու համար։
    • Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Առնո Բարզեգար-Նազարիին՝ հետաքրքրված ընթերցասիրության,  «Վանո Սիրադեղյան» նախագծում ակտիվ գործունեության, ստեղծած և հավաքած էլեկտրոնային նյութերի համար։

2021թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով աշխատողներին որպես մրցանակ տրամադրել 200.000-ական դրամ, սովորողներին՝ 60.000-ական դրամ։ Վճարումը կատարել կրթահամալիրի 2021թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:

Հիմք՝ կրթահամալիրի 2021թ. ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2021թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի մասնաժողովի որոշումը (հավելված):

 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ս. Մարկոսյան

Հավելված

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2021թ․ անվանական մրցանակակիրների ընտրության գործող կարգի համաձայն անվանական մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ։ Մրցանակի թեկնածուներին ներկայացրել են կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը և մանկավարժության լաբորատորիան՝ կրթահամալիրի դպրոցների, քոլեջի մանկավարժական խորհուրդների, մասնախմբերի, անհատների առաջադրմամբ։ Մասնաժողովի անդամներից ոչ մեկը ներկայացված թեկնածուներից որևէ մեկի մասին առարկություն չի ներկայացրել։ Առաջարկում ենք ճանաչել․

  • «Վահան Ասատրյան» մրցանակակիրներ՝ Ռոբերտ Խաչատրյանին, Վարանդ Զոհրաբյանին (սովորող),
  • «Մխիթար Սեբաստացի» մրցանակակիրներ՝ Հասմիկ Մաթևոսյանին, Կարինե Գոմցյանին (սովորող),
  • «Ռուդիկ Հարոյան» մրցանակակիրներ՝ Սյուզի Մարգարյանին, Անի Հարությունյանին (սովորող),
  • «Մուտք մանկավարժություն» մրցանակակիր՝ Արտակ Ռշտունուն,
  • «Վարպետ Պետո» մրցանակակիրներ՝ Վանիկ Թոփչյանին, Էվելինա Սանդրյանին, Հանս Վարդանյանին (սովորող), Մանվել Ալեքսանյանին (սովորող)․
  • «Վանո Սիրադեղյան» մրցանակակիրներ Աշոտ Բլեյանին, Առնո Բարզեգար-Նազարիին (սովորող)։

Մասնաժողովի ղեկավար՝ Գևորգ Հակոբյան

Նոյեմբեր 23, 2021թ