• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
25․11.2021թ.

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված «Սեբաստացիների օրեր» կրթահամալիրի տոնի շրջանակում Համայնքային տոն, հարիսայի ծեսին մասնակցելու համար Լոռու մարզի Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցի սովորողների 8 հոգանոց խումբը՝ տնօրենի ղեկավարությամբ (հավելված 1) 2021թ. նոյեմբերի 26-27-ին լինելու է Երևանում: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Աշոտ Տիգրանյանին, Գոհար Եղոյանին և ընկերներին․
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների կազմած ծրագիրը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Քոլեջի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան․
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-500-ական դրամի չափով, կազմակերպել Քոլեջի խոհանոցում, ճաշ` 500-700-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել  բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`    Ս. Մարկոսյան

Հավելված 1

  1. Արամ Ղազարյան - Ֆիոլետովոյի միջն. դպրոցի տնօրեն, խմբի ղեկավար
  2. Զադորկինա Մարիա - 7-րդ դաս.
  3. Զադորկին Մաքսիմ - 7-րդ դաս.
  4. Նովիկովա Մարիա - 8-րդ դաս.
  5. Ռուդոմյոտկին Պավել - 8-րդ դաս.
  6. Տելեգինա Նատալյա - 9-րդ դաս.
  7. Զադորկինա Գալինա - 9-րդ դաս.
  8. Ռուդոմյոտկինա Մարիա - 9-րդ դաս.
  9. Սուկովիցին Նիկոլայ - 10-րդ դաս.

Հավելված 2

Նոյեմբերի 26-Օր  1-ին

15:00՝ խմբի դիմավորում Մայր դպրոցի մոտ
15։15՝ մասնակցություն Մեդիաուրբաթ-համերգին
16։00՝ քայլք դեպի Քոլեջ, իրերի տեղավորում կրթական փոխանակումների կացարանում, հանգիստ
18:00՝ ընթրիք Քոլեջում
19։00-ից՝ երեկոն Երևանում՝ Աշնակի խմբի հետ միասնական զբոսանք  Հանրապետության հրապարակում, Կասկադում
22։00՝ վերադարձ Հյուսիսային դպրոց
23:00՝ քուն

Նոյեմբերի 27-Օր  2-րդ՝ Համայնքային տոն, հարիսայի ծես

08:00՝ վերկաց
08:30՝ նախաճաշ Քոլեջում
09:00՝ շրջայց Քոլեջում, խաղողի-գինու դպրոցում, քայլք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի
10:00 - 10:35՝ Օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
11:00-ից՝ քայլք Սարալանջ-Սասնալանջով դեպի Մայր դպրոց, Վանաշենի  խմբի հետ միասնական հարիսայի համտես՝ խաղողի, գինու և գեղեցիկ դպրության միասնական տոնախմբություն Միջին դպրոցում
13:00-ից՝ Վանաշենի դպրոցականների հետ միասնական շրջայց Մայր դպրոցում, փառատոնային պուրակում, քայլք դեպի  ուսումնական Ագարակ
15:00՝ խմբի ճանապարհում