• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
19.11.2021թ.

Հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլը կրթահամալիրում պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման համակարգող ճանաչել Լիաննա Հակոբյանին, կազմակերպիչներ՝
  • Արևելյան դպրոց պարտեզում՝ Անահիտ Գևորգյանին,
  • Արևմտյան դպրոց պարտեզում՝ Սոնա Փափազյանին,
  • Հյուսիսային դպրոց պարտեզում՝ Ռիմա Քեքեջյանին,
  • Հարավային դպրոց պարտեզում՝ Լենա Ղազարյանին,
  • Միջին դպրոցում՝ Վարսինե Մակարյանին, Վարդուհի Հայրյանին, Գոհար Եղոյանին,
  • Ավագ դպրոցում՝ Վիկտորյա Հակոբյանին.

սովորողների ավելորդ կուտակումից խուսափելու համար դպրոցական փուլը կազմակերպել.

  • Արևելյան դպրոց-պարտեզի սովորողների համար՝ Արևելյան դպրոց-պարտեզում.
  • Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողների համար՝ Արևմտյան դպրոց-պարտեզում.
  • Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողների համար՝ Հյուսիսային դպրոց-պարտեզում.
  • Հարավային դպրոց-պարտեզի սովորողների համար՝  Հարավային դպրոց-պարտեզում.
  • Միջին դպրոցի սովորողների համար՝ միջին դպրոցի երրորդ հարկում.
  • Ավագ դպրոցի սովորողների համար՝ ՏՏ լաբորատորիայում։

Դպրոց-պարտեզների, միջին դպրոցի ղեկավարները որոշում են համապատասխան սենյակներ։

  • Դպրոցական փուլը կազմակերպել 2021թ. նոյեմբերի 22-ին, ժամը՝ 13:00։
  • Կազմակերպիչները մինչև ժամը 12։00 միջին դպրոցի գրասենյակից վերցնում են իրենց դպրոցի մասնակիցների թվով պատասխանների թերթիկներ, Լիանա Հակոբյանից տեղեկանում դրանց լրացման կարգի մասին։ Նույն օրը, մինչև ժամը 16։00 պատասխանների լրացված թեթիկները հանձնում են միջին դպրոցի գրասենյակ։
  • Լիանա Հակոբյանը կազմակերպիչների համար կազմում և էլեկտրոնային փոստով ուղարկում է պատասխանների թերթիկները լրացնելու հուշաթերթ, սենյակներում աշխատանքային կանոններ, օլիմպիադայի ավարտից հետո, մինչև ժամը 17:00, լրացված պատասխանների թերթիկները՝ մեկ ընդհանուր փակ փաթեթով, հանձնում է քաղաքապետարան (փաթեթի վրա գրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր)։
  1. Կենսաբանության օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման պատասխանատու  ճանաչել Վիկտորիա Հակոբյանին։
  • Օլիմպիադայի դպրոցական փուլը կազմակերպել ավագ դպրոցի երրորդ հարկում՝ 2021թ․ նոյեմբերի 24-ին, ժամը՝ 13։00, ավագ դպրոցի ղեկավարի որոշած սենյակում։
  • Վիկտորիա Հակոբյանը մինչև ժամը 12։00 ավագ դպրոցի գրասենյակից վերցնում է պատասխանների թերթիկները։ Աշխատանքների ավարտից հետո, մինչև ժամը 17:00, լրացված պատասխանների թերթիկները՝ մեկ փակ փաթեթով, հանձնում է քաղաքապետարան (փաթեթի վրա գրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր)։
  1. Քիմիայի դպրոցական փուլի կազմակերպման պատասխանատու  ճանաչել Հասմիկ Պողոսյանին։
  • Օլիմպիադայի դպրոցական փուլը կազմակերպել ավագ դպրոցի երրորդ հարկում՝ 2021թ․ դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 13։00, ավագ դպրոցի ղեկավարի որոշած սենյակում։
  • Հասմիկ Պողոսյանը մինչև ժամը 12։00 միջին դպրոցի գրասենյակից վերցնում է պատասխանների թերթիկները։ Աշխատանքների ավարտից հետո, մինչև ժամը 17:00, լրացված պատասխանների թերթիկները՝ մեկ փակ փաթեթով, հանձնում է քաղաքապետարան (փաթեթի վրա գրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր)։
  1. Ինֆորմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման պատասխանատու  ճանաչել Լուսինե Սարգսյանին։
  • Օլիմպիադայի դպրոցական փուլը կազմակերպել ավագ դպրոցի երրորդ հարկում՝ 2021թ․ 2021թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին՝ առցանց (օնլայն) եղանակով: Օլիմպիադայի անցկացման գործընթացին և ստուգման համակարգին ծանոթանալու նպատակով 2021թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին կանցկացվի փորձնական, ուսուցողական փուլ:
  1. Օլիմպիադայի դպրոցական փուլերի մասնակից սովորողներին (ցուցակները կցվում են) իրենց դպրոցների գրասենյակների միջոցով անհատապես տեղեկացնել օրվա, ժամի և տեղի մասին։ Սովորողը չի կարող մասնակցել օլիմպիադային, եթե ցուցակում նրա անունը նշված չէ։
  2. Մասնակիցները գալիս են իրենց անհատական լիցքավորված համակարգիչներով, ունենում են խմելու ջուր։
  3. Դպրոց-պարտեզների, Միջին, Ավագ դպրոցների ղեկավարներն ապահովում են օլիմպիադայի կազմակերպման սենյակների ախտահանված, օդափոխված լինելը, խմելու ջուր, թղթե բաժակներ, «յուրաքանչյուր սովորողին մեկ սեղան» պայմանը։
  4. Օլիմպիդայի լուսաբանումը կազմակերպել կրթահամալիրի կայքում՝ մասնակից սովորողների միջոցով։
  5. Սեն Միքայելյանին՝ նշված օրերին և ժամերին ապահովել ինտերնետային կապի անխափան աշխատանքը դպրոց պարտեզների, միջին, ավագ դպրոցների ղեկավարների որոշած սենյակներում։
  6. Դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների ղեկավարներին. պատասխանատուների, կազմակերպիչների անհատական աշխատաժամանակում, մասնակից սովորողների դասացուցակներում կատարել համապատասխան փոփոխություններ:

Կրթահամալիրի տնօրեն`    Ս. Մարկոսյան