• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քաջանց ուղի Սասնալանջում

Նոյեմբերի 24-ին, ժամը՝ 11:00, սիրով հրավիրում ենք Կրթական պարտեզի Սասնալանջ՝ 2020թ. Արցախյան պատերազմում զոհված հերոսների «Քաջանց ուղի» ծառուղու նորամուտին, քանդակ-հուշաղբյուրի բացմանը՝ ի հիշատակ սեբաստացիներ Դավիթ Գևորգյանի, Գարեգին Նիկոլյանի, Սողոմոն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի: 

«Քաջանց ուղի» նախագիծը մշակվել է կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնում, ծառուղու ստեղծումը, խնամքը՝ Ավագ դպրոցի, Քոլեջի, միջին դպրոցի, նորամուտի ծեսը՝ ծեսերի կենտրոնի։ 

Ծրագիրը մանրամասն՝ ծեսերի կենտրոնի բլոգում։
Մասնակիցներ՝ ստեղծագործական խմբեր, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր։ 

Հասցեն՝ Սասնալանջ (Ա. Բաբաջանյան 25, կրթահամալիրի Մայր դպրոցին հարակից սարալանջ)։