• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատմե՞մ, չպատմե՞մ…

 Կասեն՝ չի փոխվել գլխավորը՝ արվարձանի բնակչի վերաբերմունքը իր բնակավայրի նկատմամբ, ասել է թե՝ նա շարունակում է ոչ մշտական բնակությունն իր, այդտեղից իր մեկուսի վերաբերմունքը՝ մեկուսացված շրջակա միջավայրից, պարփակված իր բնակարանում, իր զավթած զաբոռապատ հողակտորում, իր գառաժում՝ իր խորդանոց դարձած պատշգամբից կամ շուշաբանդից հետևելով հատվածական-իսկական բանգլադեշյան խառնիխուռին… Ինձ գովում են, մխիթարում՝
– Դու… Դուք… տասը… քսան տարի առաջ եք բոլորից…
Առանձնացնում-մեկուսացնում են ու… մեկուսանում ինձանից, պաշտպանվում… Ոչինչ, որ շարքային մարդը ասեր, բայց երբ իշխանությունն է ասում՝ որպես գովք, թե իր արդարացում… Հինգ մանկական լողափ, բանգլադեշյան տասնհինգ ծովով, հինգ լողափային ճամբար, հինգ ամառային-լողափային պարտաեզ-նախակրթարան, հինգ մուտքի ճամբար տարատարիք սովորողների, մանկավարժական ճամբար…, միջազգային փառատոնն էլ՝ ձեզ փեշքեշ….Ու էս բոլորը՝ հիմա, հունիսին, մի կրթական պարտեզում։ Չեղած բանի դե՞մ է պայքարը, թե՞ եղած… Պիտի ասեք։ Ինչո՞ւ եք խուսափում. վերաառաջարկս արդեն մեկ տարի նոր իշխանավորների սեղանին է. ո՞ւր քննարկումը։ Աղմո՞ւկն է պատասխանը, «ինքնաբուխ» մի քանի տասնյակ, անցյալից, նախորդ ընտրություններից ու Մաշտոցի ծածկած շուկայի պաշտպանների դեմ պայքարողների՝ ծանոթ դեմքերի…

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը: