«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Ամառային ճամբարի երկրորդ օրն ունեցանք համալրում․ չորս սովորող միացավ մեր խմբին։ Գայանեն միացել է ՌԴ Կեմերովո քաղաքից։ Փորձում է ընտելանալ իր հասակակիցների կենսակերպին ու նիստուկացին։ Խումբը սկսում է ավելի հանդուրժող ու ներառող դառնալ։ Օրվա վերջում Գայանեն խոստովանեց, որ այսօր սովորեց՝ պետք է ընկերներ ձեռք բերել։