• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրոց-բրոց կամ իմ փոստի, սոցցանցի սնդուկից

Ահա և մեր Արևմտյան դպրոց-պարտեզի ղեկավարման հոգսը մի նամակով թոթափած, Լուսինե Բուշի՝ Միջին դպրոցում կազմակերպիչ աշխատելու արագ արձագանք-հրավերն ստացած մեր Ռիմա Երեմյանի շնորհակալությունը: Ռիմա ջան, արագ ստանձնիր միջին դպրոցում 2019-2020 ուստարվա 6-րդ դասարանցիների կազմակերպչի պարտականությունները։ Մարալ Կարապետյանն իր 8-րդցիների հետ արդեն Ավագ դպրոցում է. Լուսինեն հիմա Ռիմա կազմակերպչի աջակցության կարիքն ունի, 6-րդ դասարանցիների համար կարևոր որակներով՝ մեղմ ու հոգատար մարդու. Հյուսիսը թող սպասի դեռ… Ինչքան հեշտ են մեր միջավայրում անցումները նաև աշխատանքից աշխատանք՝ առանց ցնցումների, տեսարանների, առանց կառչելու… Առանցքում մանկավարժությունն է հեղինակային։

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը: