Պոզիտիվը շատ է մեր կրթահամալիրի բանգլադեշում, ու այդ պոզիտիվն է սնուցում մեզ, ու այդ պոզիտիվի ետևից են գալիս ու գալիս մեր բանգլադեշ… Այդ պոզիտիվի ծնունդ են մեր ուսումնական ճամբարները, որ հունիսի 10-ից կդադարեն ուսումնական պլանով որոշված, մեր հեղինակած պարտադրանքը լինելուց, որպես հանրակրթություն… և կառաջանան արդեն սեբաստացի-ոչ սեբաստացի տարատարիք սովորողների ու նրանց ընտանիքների տարաբնույթ ճամբարները կրթահամալիրի բանգլադեշում, Արատեսում, Սևանի «Ժայռում»… արշավախմբային…
Կրթահամալիրի տնօրենի՝ հունիսի 5-ի օրագիրը։
Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի