• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

1990-ից… մեր օրեր․ գիր է, որպես հետաքննություն ու անդրադարձ

Երեկվա շաբաթ օրը, մի ականջս՝ կրթահամալիրի Ավագ դպրոցի՝ Գյումրի-Կապսիում «Ցնծություն-ցտեսություն» նախագծով իրենց ճամփորդությունն անցկացնող մեր շրջանավարտներին, մյուս ականջս՝ ծեսով Փարիզ գնացած նախագծային խմբին (երկու խմբում էլ՝ սեբաստացի ուսուցիչների իսկական-կարևոր աշխատանք), ներքին զրույցով՝ իմ ավագ ընկեր, ուշադիր-հոգատար փեսա Գարիկի հետ, անհետաձգելի պայմանավորված գործերով Մադինա-Արատեսում էինք նախագծային մի խմբով․․․