• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երբ եկել է ժամանակը…

Ամառային մե՜ծ ճամփորդության ժամանակն է՝ նախահունիսյան պատրաստության այս շրջանով ու ամենասեբաստացիական հունիսով՝ իր ուսումնական բազմազան ճամբարներով՝ բանգլադեշյան, Արատեսի ու Սևանի «Ժայռի» վրանային, փառատոնային-ստեղծագործական հարթակներով… Ճամփորդի ձեր ուսապարկը հավաքեք՝ քնապարկով անհատական, արշավախմբային-դաշտային կենսագործունեության պիտույքներով… Մնացածը, ինչ ընդհանուր է, դուք կունենաք մեր բոլոր ճամբարներում, ստեղծագործական հավաքներում, ուսումնական հայրենագիտական ճամփորդություններում… Հարմար շորտ, կոշիկ, լողազգեստ, որ պետք են ամենուր, պլանշետ-այֆոն-լիցքավորիչ՝ խուրջինի մի անկյունում, ջրամանի ու աղբի տոպրակների հետ…

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը: