«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Հերթական կրթամշակութային -հայրենագիտական արշավը «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ Հայաստանը կրկին ճանաչելու հնարավորություն տվեց: Երկիրը երկիր է իր բնակիչներով, իրենց տունը սիրող մարդկանցող, իսկ այդպիսի մարդկանց պակաս այս ճամփորդությանը չունեցանք: Գիտեի՝ եթե Արմինեն ու Սոնան են պատասխանատուները, ամենահետաքրքիր օրն է լինելու: Տիար Բլեյանի հետ ճանապարհն ուսումնասիրելով գնացինք բացահայտելու Արամուս, Նոր Հաճն, Գետամեջ համայնքները: Միայն գազար էր անցնում մտքովս: Բայց․․․ Անսպասելի էր տեսնել Արամուսի Սբ․ Հակոբ եկեղեցում հավաքված մարդկանց․ ասեղ գցելու տեղ չկար: Եկել էին լսելու «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելույթը․․․