• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Գետը բնակավայրում» նախագիծ

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոն

Հունիսի 1-13

Ուղղությունները՝

  • գետը բնակավայրում. գետի կարևորման ճարտարապետական, քանդակագործական, նկարչական, լուսանկարչական, ձևավորման, նախագծման, այլ լուծումներ.
  • ազգագրական, մշակութային սոցիալական.
  • բնապահպանական։

Աշխատանքները՝

  • Սոցիալական ակտ, հաղորդակցում, ազդեցություն, հայացք, հանդիպում մարդուն։ Մասնակցային բոլոր, այդ թվում՝ արտիստական նախաձեռնությունների (ճարտարապետական, նախագծման, կառուցողական՝ մակետների ստեղծման, լուսանկարչական) հարթակ է դառնում բնակավայրում գետը։
  • Բնակավայրը՝ բաց արվեստանոց
  • Գետափի նստարանները. էսքիզների առաջարկներ, մակետների ստեղծում
  • Գետի կամուրջները. նորացման, վերականգնման էսքիզների առաջարկներ, մակետների ստեղծում
  • Գետի, նրա վտակների նշանները. ցուցանակների էսքիզներ, խորհրդանիշների առաջարկներ
  • Գետափին առանձնանալու, գրկախառնության հարթակների առաջարկներ
  • Գետափին ընթերցանության անկյուններ. էսքիզներ, առաջարկներ
  • Ֆոտոպլեներ
  • Գեղանկարչական պլեներ
  • Լրագրողական, ազգագրական, հետազոտական աշխատանք
  • Էկո քայլարշավ․ թափոնների կառավարում նախագիծ
  • Վարպետության պարապմունքեր
  • Նախագծով արված աշխատանքների շրջիկ ցուցադրություն
  • Արդյունքների հանրայնացում, ցուցահանդես, կլոր սեղան-ասուլիս
  • Փառատոնի շարունակականության, ընդարձակման ջանքեր

Նախագծի հարթակները որոշվում, լրացվում են նախագծի հայտերով։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը: