• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2019-2020 ուստարվա առաջին դասարան դիմած վեց տարեկաններին, նրանց ծնողներին

«Մուտք կրթահամալիր» հունիսյան ճամբար

Հունիսի 17-21

Մասնակիցները՝ կրթահամալիրի Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան դպրոց-պարտեզ  ընդունվող 1-ին դասարանցիներ, որոնց ծնողները սահմանված կարգով ծանոթացել են հեղինակային կրթական ծրագրին, ուսումնական պլանին, կազմակերպպման պայմաններին, կարգերին, կնքել են ուսումնառության պայմանգիրը, կատարել են լրացուցիչ ուսուցման, կրթական ծառայությունների համար պայմանագրով որոշված վճարումները։ 

Ճամբարը կազմակերպվում է կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում։ Ճամբարը կազմակերպում են 2019-2020 ուսումնական տարվա դասվարները, ուսուցչի օգնականները։

Մուտքի ճամբարում 1-ին դասարանի սովորողները ծանոթանանում են իրար հետ, դպրոց-պարտեզին, միջավայրին, մարդկանց, պահանջներին։

Բովանդակությունը.

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ
  • Շրջակա միջավայրի, պարտեզի խնամք
  • Հեծանվավարություն, լող, մարզական խաղեր
  • Տեխնոլոգիա
  • Այցելություն ուսումնական ագարակ
  • Կառուցողական խաղեր
  • Ճաշի ընդմիջում

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը գալիս է մարզական, հարմար հագնված։ Ունենում է՝

  • ուսապարկ (խուրջին)
  • լողազգեստ, սրբիչ
  • բրդուճներ+միրգ

Ճամբարները՝

  • Արևելյան դպրոց-պարտեզում
  • Արևմտյան դպրոց-պարտեզում
  • Հյուսիսային դպրոց-պարտեզում
  • Հարավային դպրոց-պարտեզում