• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանապարհը, որով անցնում ենք…

Կիրակի է, ետևում շաբաթ օրվա Արգիճիի-Արմաղանի ազդեցությունը, որ տեսեք, անհաղթահարելի է, Դավիթ Բլեյանին լողացնելուց, Աստղիկին կերակրելուց-քնեցնելուց հետո (հա՜, հա՜, հի՜, հի՜, ինձանից ամեն բան սպասելի է), Արմինեից թույլտվություն եմ ստացել գրասեղանի առաջ նոթբուքով ստեղծագործական հավաքին հետևելու․․․ Առանձին՝ հավաքի բլոգներով, դպրոցերի կայքերով, հավաքի կազմակերպիչ-մանկավարժության կենտրոնի ղեկավարի ուղեկցությամբ․․․ Սուսան Մարկոսյանը կարող է ինձ ուղեկցել մեկ ժամից, Գոհար Բալջյանը համառորեն ու երկարատև անհասանելի է, Ներսիսյան Քնարենց տանն էլ հոսանք չկա․․․ Վճռական մտա «Դպիր» ու պիտի անցնեմ մայիսի 13-17-ի ստեղծագործական հավաքով, դրանից առաջ՝ ապրիլ 26-27-ի  Բլեյան կրթական ցանցի բաց լաբորատորիայի՝ մանկավարժության հեղինակի ամեն մի հրապարակումով․․․ նշումով, արձագանքով․․․ 

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը։