• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ապրեք ու ապրեցրեք ձեր դալման...

Ապրեցեք ու ապրեցրեք… Դալմայի այգիները, Հաղթանակի այգին՝ ոտքով, կասկադի աստիճաններով վեր, Նորքի այգիները, Բուսաբանական այգին, Ջրվեժի հատուկ պահպանվող տարածքը, Հրազդանի կիրճը՝ իր բազում կտորներով, գետից աջ ու ձախ՝ հարակից այգիներով, Ծիծեռնակաբերդի այգին, Մոլոկանի այգին Արաբկիրում, Շահումյանի այգին մեր Բանգլադեշի ու Կոմայգին՝ իմ ամենօրյա ոտքի-հեծանվի ճանապարհի… Լավ կլիներ, որ մեկ-երկու բան էլ մոռացած լինեի այս շարքում։ Ողողեք հայկական մեդիան ձեր հայտնագործումներով-ապրումներով, հուզվեք ու հուզեք… Հա, մի այդպիսի ուրվականի վերածված տարածք էլ կա դեմ-դիմաց՝ մեր մայր դպրոցից դեպի Արևմուտք, Բաբաջանյան փողոցի ու երկաթգծի, Հարավային և Արևմտյան սեբաստացիական բարձունքների միջև, որտեղ 1980-ականներին աչք շոյող այգիներ էին…

Կրթահամալիրի տնօրենի օրագիր: