• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես չեմ ձգտում մարդկանց համար գրավիչ լինել. նաև գրով…

Շատ կարևոր է, որ ուսումնական ճամբարները Սևանի «Ժայռում», Արատեսում` բնապահպանական-հայրենագիտական-ռազմամարզական-ընթերցողական բաղադրիչներով, արշավախմբային կազմակերպմամբ, որպես գրավիչ ուսումնական տարածքներ բնության գրկում, հունիսից սկսեն իրենց անընդհատ ամառային գործունեությունը… Կողքից նայել չկա, գիտեք՝ որքան հետաքրքիր լուծումների դաշտ է բացվում սրանով սեբաստացիների համար… Մայիսի 9-12-ի աշխատանքային հանդիպումները՝ Իջևանում և Արատեսում, հիմա իմ օրացույցում են, իսկ աշխատանքային խումբը վաղը մեկնում է Սևանի «Ժայռ»: «Ժայռ» գոտում մենք պիտի մինչև հունիս աշխատենք անընդհատ, ինչպես Արատեսում… «Ժայռ»-ն ու Արատեսը հիմա էլ կանչում են յուրաքանչյուրիս՝ աշխատանքային-շինարարական նախագծեր իրականացնելու… Իսկ անհատական մակարդակում յուրաքանչյուր ճամբարականի ուսապարկը նորացնելու, ամբողջական-հարմար դարձնելու օրակարգ ունենք…