• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բաժանող զաբոռ, թե միավորող ցանց…

Բլեյան կրթական բաց ցանցի երկօրյա բաց լաբորատորիայիապրիլի 26, 27-ի գործունեությունն իրականացվում է որպես ուսումնամանկավարժական նախագիծ՝ մասնակցային ամենաբարձր աստիճանով․․․ սկսած լաբորատորիայի բովանդակության որոշումից, հայտերով մասնակիցների ընտրության, մինչև մանրամասնումով կազմակերպում․․․ Կարելի էր, իհարկե, հրաժարվել մասնակիցների շրջայցից կրթական պարտեզով, կլոր սեղանները անել, ասենք՝ Մայր դպրոցում, էլ չեմ ասում բավարարվել մի կլոր սեղանով, հրաժարվել ապրիլի 27-ի ուսումնական ժամերգությունից… համերգ-ամփոփումից ու դարձնել ոչ թե համատեղ կյանք ուրբաթ-շաբաթով, լիարժեք, ամբողջական ներառական-բաց-ստեղծագործական հավաքի հարյուր հիսունից ավելի ծանոթ-անծանոթ ոչ սեբաստացի մանկավարժ-քաղաքացիների հոգսը տեղավորել մի միջոցառման մեջ, մի օրվա մեջ, մի փակ տարածքում․․․ Էլ չեմ ասում տեղափոխել հավաքի օրերը՝ ազգային տոնացույց մտած Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա «մահանան» օգտագործելով․․․