• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին օրը պոլսահայերի հետ…

Ինչպես գիտեք, մեր դպրոցի հյուրերն են Ստամբուլի Մխիթարյան դպրոցի սովորողները և ուսուցիչները։ Սովորողների խումբը մեծ չէ`6 սովորող։ Առավոտյան մենք ուղեկցեցինք նրանց դեպի կրթահամալիր և մասնակցեցինք կլոր սեղանին։ Հասցրեցինք ծանոթանալ սովորողների հետ, ցույց տվեցինք դպրոցը և խաղեր խաղացինք։ Առաջին օրվա ավարտին մենք հրաժեշտ տվեցինք սովորողներին, որովհետև նրանք պետք է գնային եկեղեցի։ Այս օրը շատ հետաքրքիր անցավ, և համոզված եմ, որ նույնքան հետաքրքիր կանցնի այս մի շաբաթը նրանց հետ։

Ամբողջականը՝ Միջին դպրոցի սովորող Նունե Հովհաննիսյանի բլոգում:

Ուսուցիչ՝ Տաթև Աբրահամյան