• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երևան - Ստամբուլ կրթական փոխանակումների կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
12.04.2019թ.

Ստամբուլի Բոմոնթի Մխիթարեան Վարժարանի  18 հոգիանոց խումբը (6 սովորող, 12 ծնող և դասավանդող) կրթական փոխանակումների ծրագրով 2019թ. ապրիլի 15-22-ին հյուրընկալվում է կրթահամալիրում։ Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության ծրագրի կազմակերպիչներ ճանաչել կրթահամալիրի Միջին դպրոցին՝ Լուսինե Բուշին, Գոհար Եղոյանին․
  2. ընդունել ի գիտություն Լուսինե Բուշի ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան և Հյուսիսային դպրոցների կացարաններում. պատասխանատու՝ Ռիմա Երեմյան, Քնարիկ Ներսիսյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-500-ական դրամի չափով, կազմակերպել Արևմտյան և Հյուսիսային դպրոցների խոհանոցում, ճաշ` 500-700-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի․
  5. ապահովել նախագծի լուսաբանումը mskh.am-ում, ենթակայքում. պատասխանատու՝ Գոհար Եղոյան, «Չաչանակներ», նախագծի մասնակիցներ․
  6. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն՝   Ա․ Բլեյան

Հավելված 1

Կրթական փոխանակումների մասնակիցներ

Ստամբուլի Բոմոնթի մխիթարեան վարժարան

  1. Ռիթա Նուրնուր-Մատակարար մարմնի ատենապետութհի
  2. Գարեգին Պարսամեան-հիմնադիր և տնօրեն
  3. Նետա Պարսամեան-հայրենեի ուսուցչուհի
  4. Վահրամ Լիվլեճիեան- սարկավագ
  5. Օտետ Ճանտան-պարի ուսուցչուհի
  6. Այտա Պահատըր-ֆրանսերենի ուսուցչուհի
  7. Արթօ Պահատըր
  8. Սուսան Ըրմակ-Սանուց միության անդամ
  9. Ալիս Տէօքմէճիեան-Սանուց միության անդամ
  10. Այտա Պուրազ- ծնող
  11. Ժանետ Սան-ծնող
  12. Սիրվարդ Գալֆաեան-ծնող

Սովորողներ

  1. Նարեկ Մազմանլըօղլու
  2. Ասիա Յակոբեան
  3. Էլիզապէթ Մարգարօղլու
  4. Սերտար Գասբարեան
  5. Էգո Ագպըյըք
  6. Էֆէ Ալեանաք