• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
12.04.2019թ.

Ապրիլի 15-19-ը կրթահամալիրում կազմակերպվում է  հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների և գրադարանավարների (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի հերթական փուլը: Այդ նպատակով.

  1. 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված)․
  2. վերապատրաստող ճանաչել կրթահամալիրի 2-5 տարեկանների, 5-6 տարեկանների դաստիարակներին և օգնականներին, երաժշտության դաստիարակներին, տեխնոլոգ-ուսուցիչներին, պատասխանատուների ներգրավմամբ՝ այլ մանկավարժական աշխատողների․
  3. վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
  4. վերապատրաստումների ամենօրյա լուսաբանման պատասխանատու՝ վերապատրաստողներ, Տաթև Աբրահամյան.
  5. վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը կազմակերպել կրթահամալիրի Քոլեջում․ ապահովել Մայր դպրոց, մեդիակենտրոն եկող մասնակիցների ուղեկցումը Քոլեջ. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Նելի Արղության  և ընկերներ․
  6. անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում․ պատասխանատու՝ Ռիմա Երեմյան.
  7. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Մասնակիցների ցուցակ

  1. Պետրոսյան Երանուհի, Շիրակի մարզ, գ. Բասեն, դաստիարակ
  2. Քրիստինե Մրջումյան, թիվ 100 դպրոց, գրադարանավար
  3. Առաքելյան Սաթենիկ, Կենտրոն համայնքի մանկապարտեզ, դաստիարակ