• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է վրացերեն դասավանդողի՝ Երևանում, Նոյեմբերյանում աշխատանքի համար։

Կրթահամալիրում վրացերեն դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն, վրացերենը մասնագիտական աշխատանքում, կյանքում գործածելու փորձ,
  • տիրապետում է օտար լեզուների ուսուցման արդիական հնարների,
  • կարողանում է՝
  • համակարգիչը, համացանցը կիրառել ամենօրյա աշխատանքում, վարել իր ուսումնական բլոգը,
  • կազմել վրացերենի լրացուցիչ ուսուցման դասընթացի ծրագիր տարատարիք սովորողների համար.
  • կազմել հանրակրթական՝ սովորողի ընտրությամբ վրացերենի դասավանդման ծրագիր.
  • ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ հեռավար ուսուցման.
  • «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով մշակել և իրականացնել կրթական փոխանակումների նախագծեր.
  • ճամփորդել սովորողների հետ, կազմակերպել ուսումնական ճամբար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց: