• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրյալ մասնագետի ընդունելության մասին

ՀՐԱՄԱՆ
22.03.2019թ․

Կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսի առաջարկով, կրթահամալիրի հրավերով, իտալացի ճարտարապետ Ռոբերտո Ռիվալին 2019թ. մարտի 26-ից ապրիլի 2-ը լինելու է կրթահամալիրում՝ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ Այդ նպատակով․

  1. Ռոբերտո Ռիվալիի հետ աշխատանքի պատասխանատու ճանաչել Վիգեն Ավետիսին, Ալիս Գևորգյանին․
  2. մարտի 26-ին՝ 10։30-ին օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթի դիմավորման պատասխանատու ճանաչել Վիգեն Ավետիսին․
  3. Ռոբերտո Ռիվալիի գիշերումը, սնունդը կազմակերպել Հյուսիսային դպրոց-պարտեզի կացարանում․ պատասխանատու՝ Ծովինար Սարգսյան․
  4. պատասխանատուներին՝ ներկայացնել Ռոբերտո Ռիվալիի՝ կրթահամալիրում գործունեության աշխատակարգ` իր բովանդակային բաղադրիչներով։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան