• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թավալգլոր զարգացումների շաբաթվա գիր

Մարտ ամիսը, անցած շաբաթը, շաբաթ օրը՝ իր շաբաթօրյակով, մարտի 25-ին սկսվող շաբաթը՝ իր մանկավարժական նորարարության ճամբարով, մեր Մարինե Մխիթարյանի ու մեր Կիմ Ստեփանյանի՝ մեզ բնակչով, սովորողով, ուսուցչով, քարափով, ֆուտբոլի դաշտով, Ամբերդ գետով հարազատացած՝ Աշտարակի Ոսկեհատինն է, այնպես հարազատացած, որ գետը չէր կարող չմաքրվել այս հարազատության ուժով, որպես հարազատության պայման, որպես փոխանցվող մանկավարժություն, որպես ողջ տարածքի հրաշալի՝ Արագածից սնվող մաքուր Ամբերդ։  Կեցցեք Ոսկեհատ-կրթահամալիր փոխանակում՝ մեր Հարավի Հասմիկի, Շուշանի, Արևելքի Իվետայի, Միջին դպրոցի Գոհարի, Ավագ դպրոցի Ջուլիի առաջնորդությամբ։ Քայլեք վեր գետի հունով մինչև ակունք, Արագածի լանջերը և իջեք վար՝ մինչև Քասաղի գետաբերան՝ իստակ մաքրելով։ Սա էլ ձեր ապրիլ-հունիսյան շաբաթօրյակների բովանդակությունը…

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը։