• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հետքի» հետքերով… գիտակցված իրավունքով…

 Բայց, որ «Հետքի» լրագրողը չգիտեր, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պետական կազմակերպություն է, ու նրա շենք-շինությունները կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարության սեփականությունն են, իսկ հողը՝ Երևան քաղաքային համայնքի, և որ դրանք տրված են նպատակային ու անհատույց օգտագործման իրավունքով, զարմանք ու ժպիտ առաջացրեց… Բլեյանի դպրոցն է ժողովրդի կնքած, ուրեմն և Բլեյանի սեփականությո՞ւնը… «Հետքի», նրա ընթերցողների համար (իրենց ուսումնասիրության արդյունքով Կենտրոն վարչական շրջանի մասը հրապարակված է) դժվար չի լինի համոզվել, թե ինչ կլինեին կրթահամալիրին մեր նախաձեռնությամբ-հետևողականությամբ հանձված նախկին մանկապարտեզի դատարկված շենք-շինությունները, եթե հեղինակային մանկավարժության մշակման-կազմակերպման-տարածման համար ստեղծված կրթահամալիր փորձարարական-հետազոտական համալիրում կրթահամալիրի կանոնադրական խնդիրների իրագործման համար չդառնային լիարժեք գործող, տարատարիք սաներով սովորողներով լեցուն կրթական հաստատություններ՝ դպրոց+պարտեզներ, միջին ու ավագ դպրոցներ, քոլեջ, ուսումնական կենտրոններ…

Կրթահամալիրի տնօրենի բլոգում: