• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սա էլ իմ 1606-րդ գիրը՝ որպես բաց նամակ

Ահա ինչու ես, իմ օգնական ընկերները, կրթահամալիրի գրասենյակը, մանկավարժության կենտրոնը առանձին գրեր, որպես նամակներ ավելի մատչելի են դարձնում հասցեատերերին… կարդալ տալիս… Իմ, կրթահամալիրի օրակարգում հիմա կրթահամալիրի զարգացման ծրագրում ներառված նախագծերն են, որպես 2019, 2020-2022թթ ծրագրային, նյութական, ոչ նյութական, մեդիա միջավայրերի ստեղծման-զարգացման աշխատանքներ՝ դրանց օրացուցային կազմակերպումը… Ապրիլի 4-ին կրթահամալիրի խորհուրդը իր կանոնադրական գործառույթով կանդրադառնա կրթահամալիրի զարգացման ծրագրերին, մանկավարժական նախագծային խմբերը ներկայանալի տեսքի կբերեն զարգացման ծրագիրը՝ ամենօրյա աշխատանքային ռեժիմով սեբաստացիական համայնքով դրանց անդրադառնալու համար: Զարգացման ծրագիրը՝ ուղեցույց, զարգացման ծրագիրը՝ ուսումնական փաթեթ:

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը:

Լուսանկարը՝ Աշոտ Բլեյանի: