• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տիգրան Հայրապետյան» 2019թ. մրցանակներ շնորհելու մասին

ՀՐԱՄԱՆ
18.03.2019թ.

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» ամենամյա 2019թ. մրցանակները շնորհել.

  1. Կրթահամալիրի դասավանդող Հայկուհի Հովհաննիսյանին՝ բնապահպանության, աղբ չառաջացնելու ուսումնական գործունեության, թափոնների տեղավորման քաղաքացիական նախաձեռնողականության, քաղաքացիական ուսումնական նախագծերի իրականացման համար. 2019թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով Հայկուհի Հովհաննիսյանին որպես մրցանակ տրամադրել 120.000 դրամ.
  2. Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորող Նարեկ Խաչատրյանին` իր ուսումնական բլոգի, հասարակագիտական նախագծերի համար, 12-րդ դասարանի սովորող Շուշան Եփրիկյանին՝ ստեղծական բլոգավարության, թարգմանական գործունեության, միջազգային նախագծերում գործուն մասնակցության համար. 2019թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից Նարեկ Խաչատրյանին և Շուշան Եփրիկյանին նշանակել կրթաթոշակ, ընդամենը՝ 60.000-ական դրամ.
  3. մրցանակները հանձնել մարտի 18-ին՝ «Ձոն Տիգրան Հայրապետյանին» համերգի ժամանակ, Մարմարյա սրահում, Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրվա առիթով:

Հիմք` կրթահամալիրի 2019թ. ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2019թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի մասնաժողովի որոշումը:

Կրթահամալիրի տնօրեն `   Ա. Բլեյան