«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Ներկայացնում է Դիանա Գևորգյանը․
Հերթական հինգշաբթի օրը 6 տարեկանների ստուգատեսն էր՝ այս անգամ հեծանվավարության ստուգատեսը, որի ընթացքում սովորողները ցույց տվեցին հեծանիվ վարելու իրենց կարողությունները, արգելքներ հաղթահարելու հմտությունները: Այնքան ոգևորված էին, որ ես էլ իրենց նման հեծանիվ եմ վարում, մի մասը փորձում էին հաղթահարել ինձ, մի մասն էլ օգնում էին որ հետ չընկնեմ՝ վազելով հետևիցս, իսկական իմացումի հրճվանք էինք ապրում, ընթացքում էլ մեզ ողջունեց տիար Բլեյանը, ով մի խումբ հեծանվորդների հետ շրջայց էին կատարում: