«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Նունե Մովսիսյանի գրից․
Մարտի 16-ին ծնվել է հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանը:
Թամանյանը տիտանական ջանքեր թափեց օպերայի շենքի կառուցման վրա: Ամեն ինչ արվում էր ձեռքի աշխատանքով: Շինարարությունը դեռ մեքենայացված չէր: Քաշող ուժը եզները, գոմեշները և էշերն էին, իսկ տեխնիկան` բահը, քլունգը: Մտավոր ծանր աշխատանքից պոկվելուց հետո Ալեքսանդրը անմիջապես վազում էր օբյեկտ, ղեկավարում շենքի վրա տարվող աշխատանքը, ցուցումներ տալիս, ոգևորում: Դյուրագրգիռ էր, արագաշարժ, կտրուկ, խստապահանջ, բայց և բարի, մարդուն գնահատող: Բանվորները սիրում էին նրան, անձնվիրաբար կատարում նրա բոլոր պահանջները: Իսկ ինքը հուզվում էր դրանից ու խանդավառվում: