• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցի լուսանկարչության խումբ. լքված հուշահամալիր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

«Երևան 2800» նախագիծ. Հայրենական Մեծ Պատերազմի 40 ամյակին նվիրված հուշահամալիր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Լուսանկարները՝ ավագ դպրոցի լուսանկարչության խմբի սովորողների
Ղեկավար՝ Անի Սարգսյան

© կինո-ֆոտո 2019

1985 թվականին, Երևանի Շահումյանի շրջանում (ներկայիս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում), անմիջապես վարչակազմի շենքի հարևանությամբ, կառուցվեց ու բացվեց գեղեցիկ զբոսայգի, որը նվիրված էր Հայրենական Մեծ Պատերազմի 40 ամյակին։ 5-6 տարի այն շատ մարդաշատ էր. դարձել էր Մալաթիայի և ՀԱԹ-ի բնակչության սիրելի զբոսավայրերից մեկը` հատկապես երեխաների ու պատանիների համար, քանի որ զբոսայգու ողջ երկարությամբ կասկադային շատրվանները ծառայում էին նաև որպես լողավազաններ։ Այգու սկզբնամասի՝ Սեբաստիա փողոցին հարող, ինչպես նաև այգու վերջնամասի՝ ամֆիթատրոնային հրապարակները, ծառայում էին որպես բազմազան մշակութային միջոցառումներ անցկացնելու հարմար նախատեսված տարածքներ, իսկ ազատ ժամանակ դառնում էին երեխաների համար չմուշկներ ու հեծանիվ վարելու հարթակներ։
Արդեն տարիներ շարունակ այգին լքված է, ավերվել ու շարունակում են ավերվել ճարտարապետաինժեներական կառույցները, կոտրվում ու գողացվում են երեսապատման սալիկները։

Անուշ Թադևոսյանլքված հուշահամալիր #5
Տիգրան Արամյան. լքված հուշահամալիր #4
Ալլա Բարսեղյանլքված հուշահամալիր #3
Ալինա Ալախվերդյանլքված հուշահամալիր #2
Ալեն Ավետիսյան. լքված հուշահամալիր #1

Էջի լուսանկարը` Անուշ Թադևոսյանի