• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եթե հետաքրքիր չէ, մի՛ արեք, կամ էլ այնպե՛ս արեք, որ ձեզ սկսի հետաքրքրել, համակել...

Պետք է փոխվի ուսուցչի կարգավիճակը, որ նա դառնա արվեստագետ։ Տեսեք. երաժիշտն արվեստագետ է, քանդակագործն արվեստագետ է, գրողն արվեստագետ է... թվարկեք այսպես։ Իսկ ո՞վ է ուսուցիչը... Ըստ հասարակության՝ արվեստագետ չէ։ Ինքը շուտ ձանձրացող և շուտ ձանձրացնող մարդ է, որովհետև հանրակրթական դպրոցը՝ այսօրվա կազմակերպմամբ, դնում է նրան մեխանիկական աշխատանքի տակ։ Ինչ-որ մեկն ասել է, թե ինչ պետք է սովորեցնել, ինչ-որ մեկը դասագիրք է կազմել, ինչ-որ մեկը այդ պաշարը մասերի է բաժանել, ինչ-որ մեկն ասել է՝ ոնց դասավանդել, ոնց գնահատել, ոնց քննել... վերջ... պրծավ... մեռավ այդ ճանապարհին արվեստագետը։

Հարցազրույց կրթահամալիրի տնօրենի բլոգում։

Հանդիպում 8-րդ դասարանցիների հետ։