• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մենք սկսում ենք մի խաղ, որը կոչվում է «գետինը մտնես»». Աշոտ Բլեյան

Պիտի ազնվական լինես, ուզում եք՝ անունը դրեք ընտրյալ, ես դրան ասում եմ ազնվական։ Պիտի աստվածային ծագում ունենաս, որ Թումանյան ու Կոմիտաս ոչ միայն ունենաս, այլ այդ ավազանից դուրս գաս, անցնես, դա դպրոց դարձնես․․․

Այդ առումով 2019-ը նաև ստուգատես է, հանրային ստուգատես․․․ Այսինքն՝ բերանացի գիտե՞նք, դպրո՞ց է Թումանյանը Կոմիտասով, Կոմիտասը Թումանյանով. մի բան կա, որ հաստատ բոլորս գիտենք, մի բան կա, որ, տեսեք, ինչ արագ միացնում է, տարիքով, սեռերով, մարդկանցով, դպրոցներով տարբեր, որ հավաքում ու ազգ է դարձնում։ Իրականում մենք ազգ ենք դառնում Թումանյան-Կոմիտասով։

Փոխանցում ենք հայրենին, հավատարմությունը․․․ Հայրենին նորոգելու այս շրջանի սքանչելի հնարավորությունը օգտագործել, դպրոցը ավելի գրավիչ դարձնել՝ որպես Թումանյանի, Կոմիտասի դպրոց. մենք այդ հնարավորությունից պիտի օգտվենք։ Եվ Թումանյանի ծննդյան օրը այդ դպրոցը իրար փոխանցելու սկիզբ է։ Ուզում ենք, որ ամեն անկյուն, հարթակ Հայաստանով մեկ, Հայաստանից դուրս դառնա այդպիսի հնարավորություն։ Ուզում ենք իրիկունը-առավոտը կարողանալ պատմել մեր երեխաներին, ուզում ենք Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան-ը իրականում թևածի, ուզում ենք ստեղծագործել, ուզում ենք հիանալ, ուզում ենք ոգևորել ու ոգևորվել, ուզում ենք Անուշի ու Սարոյի սիրո հուզիչ պատմությունը նորից նորոգել-բերել, ուզում ենք ամբողջ թումանյանական աշխարհը՝ իր հերոսներով, իմաստություններով, փոխանցել իրար․․․

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ Ա1+

Լուսանկարը՝ Սեբաստացի TV-ի