• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթությունը հիմա մեծ մարտահրավեր է, այո…

Ահա, թարմ-մեկ օրվա հավաստի պատմություն՝ Մարիետ Սիմոնյանի յութուբով, մեր հայրենագիտական շաբաթ օրվա քայլարշավով դռնեդուռ-գյուղեգյուղ-դպրոց-դպրոց. մեր հանգստի ժամանակ ու մեր աշխատած միջոցներով փոխանցում ենք այս անգամ Արարատյան դաշտով Արագածոտնի փեշերով… Իրականում այն, ինչ Ալիբաբայի ամենահարուստն է ասում, ու Պետրոս Ղազարյան ամենատեսը փոխանցում… անհասանելի է-հեռու է-ձգտում է… չկա… Այն, ինչ մենք ենք անում Աստծու ամեն առավոտ, ախր, այնքա՜ն մատչելի է… մերժելու-չտեսնելու-մեջքով շուռ գալու աստիճանի… Ու քանի՜ տարի էսպես… Մենք ու մեր գործը, մեր մանկավարժությունը իր «սոֆթով»… այսպես կա, որպես այլընտրանք նաև Դավոսին, մեր հեղափոխությունը՝ քաղաքականից տնտեսականին անցումով, հոգևոր-կրթականն էլ այսպես, որպես տեսիլ Դավոսից «Ալիբաբա Գրուպի», որպես կրթության նախարարության իջած մի դիրեկտիվ, կառավարության ծրագրից թռած…

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը:

Էջի լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի