• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթամշակութային-հայրենագիտական արշավ Արմավիր-Արագածոտն մարզեր

Մասնակիցներ՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ, վոկալ համույթ

Երթուղի՝ Երևան-Էջմիածին-Ամբերդ (Արմավիրի մարզ)- Ոսկեհատ (Արագածոտնի մարզ)-Ոսկեվազ (Արագածոտնի մարզ)

Ծրագիր

09.00` մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

10.00-ին` հոգևոր երգեր Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում, պարերգեր եկեղեցու բակում

11.30` գյուղ Ամբերդ. գյուղի դպրոցի բակում հանդիպում սովորողների-ուսուցիչների հետ, միասնական ընդհանուր պարապմունք բակում:
Մանկավարժական հավաք դպրոցում

13.30` գյուղ Ոսկեհատ. հանդիպում դպրոցի բակում, ուսուցչական երգչախմբի՝ Խրիմյան հայրիկին նվիրված Կոմիտասի «Հայրիկ, հայրիկ» երգի կատարում, Սուրբ Սարգիս եկեղեցու բակում պարերգեր, ընդմիջում-հյուրասիրություն։ Մանկավարժական զրույցներ քարափին։

15.30`գյուղ Ոսկեվազ․ շրջայց գյուղում
16.00` ուսուցչական երգչախմբի կատարումներ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցում

17․30՝ վերադարձ Երևան:

Նյութի աղբյուրը։