• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բանգլադեշ-Ֆլորենցիա. նամակագիր՝ Ավետիսով...

Մասիմո Լիպիի գործընկերությամբ 2019թ. հունիսին կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը քանդակի միջազգային սիմպոզիում կկազմակերպի կրթահամալիրում՝ Երևանում և Արատեսի դպրական կենտրոնում։ Ականատեսը կդառնանք «Արվարձանի կրթական պարտեզում» քանդակագործի աշխատանքին՝ Վիգեն Ավետիսի սաների մասնակցությամբ, կհավաքենք-հյուսենք միասին ու իտալացիներին, միջազգային նախագծի մեր հյուրերին կներկայացնենք մեր ժողովրդական օպերան «Թումանյան-Կոմիտաս 150»-ի ծրագրերով, հեղինակային մանկավարժական ֆիլմերի մեդիափառատոնի մասնակից-հանդիսատես-գնահատողը կլինենք։

Սա՝ հունիսին։ Իսկ հիմա ծանոթացեք իտալացի արվեստագետի նամակին ու իմ պատասխանին, որ Վիգեն Ավետիսից առաջ մեդիայով կհասնի հասցեատիրոջը։

Կրթահամալիրի տնօրենի՝ փետրվարի 9-ի իրիկնագիրը։