• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դաստիարակի օրագիր

Բարև, իմ սիրելի ընթերցողներ, «Պարտեզ» էջը համալրել է մի նոր բաժին, որը կոչվում է «Դաստիարակի օրագիր»: Այնտեղ կզետեղվեն սաների արտահայտած սրամիտ, հետաքրքիր, հումորային մտքերը, որոնք կորսա դաստիարակը և կնկարագրի իր բլոգում ։ Ամբողջականը՝ ամսագրում․

Հարգելի՛ ծնողներ, կարող եք ներկայացնել նաև ձեր երեխաների զավեշտալի պատումները ։

Դաստիարակ` Արմինե Խաչատրյան

Այսօր Նարեկի ծննդյան օրն էր: Նարեկը ներքևում էր, երեխաներին ասացի.
-Եկեք անակնկալ անենք Նարեկին, հենց մտնի խումբ , տարեդարձի երգը երգենք :
Հենց Նարեկը երևաց, Արեգը գոռաց.
-Նարե՜կ , Նարե՜կ ,գիտե ՞ս՝ քեզ անալիզ ենք անելու։

Դաստիարակ`Աննա Հայրոյան

Այսօր Ձմեռ պապը եկել էր, որպեսզի երեխաները Ձմեռ պապիկից խնդրեին  իրենց նվերները: Իհարկե, նպատակս մեկն էր` չխոսող երեխաներին ոգևորել: 2-5 տարեկան Ինան  Ձմեռ պապին ասաց.

-Ես աղջիկ եմ:

Ձմեռ պապն էլ ժպտաց և ասաց.

-Շատ սիրուն աղջիկ ես:

Ինան  էլ  մռութները կիտեց և ասաց.

-Ընկե’ր Աննա, չասեց , որ ես էլ Ձյունանուշն եմ:

Դաստիարակ` Նելի Արղության

Դե մի շաբաթ է՝ Արևելյան դպրոցի նոր բացված նախակրթարանի խմբում եմ լինում ,բայց ընթացքում չեմ կարողանում կտրվել իմ սիրելի խմբից.անընդհատ մտնում-դուրս եմ գալիս։

Հանրահայտ Արեգը մատով կանչում է ինձ.

-Նելի՜, Նելի՜, արի՛ մի հատ:

Մոտենում եմ. խորհրդավոր, կիսա ջղային ու խորամանկ հայացքով հարցադրում է.

-ՄԻ հատ դու ինձ ասա՛՝ էսքան ուր ես գնում-գալիս, հը՞…

Դեմքիս հա՛մ զարմանք, հա՛մ ծիծաղ պատած՝ փորձում եմ չգիտես ինչու արդարանալ. կարծես ամուսինս, սկեսրայրս կամ հայրս են զայրացած հարց տալիս: Ես փորձում եմ խոսել, ու գալիս է հաջորդ հարցը կամ պատասխանը.

-Չէ՛, դու ինձ ասա՛, ես կհասկանամ։

Ի՞նչ է մնում անել՝ լռել և ենթարկվել ։ էնպես, որ զգոն եղեք ձեր քայլերում:

Դաստիարակ`Սաթեն Գևորգյան

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի