«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատումը, նկարաշարը՝ Կարինե Պետրոսյանի․
Քոլեջում այսօր բոլորն էին զբաղված. վաղը ԴԴմատոն է: Երգն ու պարը, դդմագովքը, խոհանոցային իրարանցումը իսկական տոնական մթնոլորտ ու տրամադրություն էին հաղորդում օրվան: Եվ ահա օրվա թագուհին՝ ղափաման՝ տռուզ ու մեղրածոր, պատրաստ է դդմաշքերթին: