• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայրություն և մանկավարժություն․ տպավորիչ մեկնարկ․․․

Երեկ, շաբաթ օրով, մինչ մկրտության անմոռանալի-անվերջանալի ծեսը Աստղիկի, իմ ականջներում օրհնության-ուրախության-ավետիսի ձեր ձայներն են, որպես «Աստղափայլ օրորների» անլռելի ելևէջներ, ձեր դեմքերի հպումը իմ հիշողությանը, ինչպես սեբաստացիների դեմքերի դաջվածքը Արատեսի փափուկ-կուսական ձյան վրա։ Տիար Գևորգի ու Սուսան Մարկոսյանի հետ 2018-2019 ուսումնական տարվա՝ փետրվարի 4-ից սկսվող, 3-րդ շրջանի ուսումնական պլանի փոփոխությունների շուրջ էր մեր զրույցը․․․ Պիտի կարողանաք ժամանակ գտնել ձեր բոլոր գրառումները 2018-ի դեկտեմբերի, 2019-ի հունվարի թերթել, փորփրել «սպամում» մնացած առաջարկները ձեր, որ հեղինակային մանկավարժության հեղինակների քննարկումով ուս․պլան գան, որպես ամենաարժեքավոր ձեռքբերում, որ յուրացվի 3-րդ շրջանի ուս․պլանի ամեն մի առաջարկվող փոփոխություն, հասկանալի ձևակերպում ստանա․․․ Մեր կենսափորձը, մեր կարգավիճակը, մեր փորձառությամբ ձեռք բերվածի կարևորությունը հաստատեք, խնդրում եմ։

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը։