«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմում է Սոնա Փափազյանը․
Այս տարվա ձմեռը, կարծես անցած տարվա փոխարեն էլ մեզ ձյան վայելումը պարգևեց: Անցած տարվա անձյուն ձմեռվա վատագույն կողմերից մեկը «Ձմեռային մարզական խաղերի»՝ սահնակ-դահուկ «երկխոսության» բացակայությունն էր, որը այնքան լավ ու հագեցած է կազմակերպվում Ջրվեժ անտառապարկում:2019-ին բախտներս բերեց։ Հունվարյան առատ ձյունը` Ջրվեժը ձյան ճերմակ ու հաստ սավանի տակ էր առել: Սահքին հարմար տարածքներ մեզ նվիրելով՝ սիրտներս շահելու լավագույն ձևն ընտրել, նախորդ տարվա բացթողումի համար: Ձմեռային մարզական խաղերի մեկնարկը շատ սպասված պահ է: Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներից կազմված ճամբարային ջոկատներով, ընկեր Միքայելի ուղեկցությամբ, գրոհեցինք անտառապարկ՝ մեզ աջ ու ձախ ձների մեջ անարգել գցելով: Ճամբարականները, առանց վարանելու, թափալվեցին ձեռք չկպած սպիտակ ծովի մեջ: