• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային կրթական ծրագիր 2019. նախագիծ

Աջակցություն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար։  

 

Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում։

  1. Հեղինակային հանրակրթական ծրագրերի մշակում

Հեղինակային կրթական ծրագրերի մշակման, լրամշակման բաց համակարգ։

  • 2019-2020 ուսումնական տարվա օրացույցի, 2019-2020 ուսումնական տարվա 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-12-րդ դասարանների ուսումնական պլանների լրամշակում ուսումնական չորս շրջանների համար։ Դրանց կազմակերպման պայմանների, կարգերի լրամշակում։ Ծրագրային փաթեթի լրամշակում։
    Կրթահամալիրային բաց ուսումնական նախագծերի փաթեթներ՝ դպրոցական, ակումբային, դասարանական, խմբային, ընտանեկան, անհատական՝
    - Թումանյան 150, Կոմիտաս 150.
    - երկրագործական՝ կրթական պարտեզի, խաղողի ու գինու դպրոցի, ագարակային՝ կենդանիների բուծման-խնամքի նախագծեր,
    - բնապահպանական՝ «Գետը համայնքում», անթափոն կենցաղի-թափոնների վերամշակման, «Հանքարդյունաբերությունը Հայաստանում», «Էկոզինվոր».
    - դպրոցը բաց ծեսի բաց արվեստանոց.
    - դպրոցը բնագիտության բաց լաբորատորիա.
    - դպրոցը կառուցողական խաղերի բաց լաբորատորիա.
    - ազգագրական, ծեսով ուսուցման նախագծեր.
    - ընթերցողական-միջմշակութային «Ընթերցում ենք...», «Հեղինակի օրեր», գրականության նախագծեր, այդ թվում՝ իրանական, վրացական, թուրքական, եվրոպական, ամերիկյան, իսպանալեզու, այլ.
    - գրական թատրոնի նախագծեր
    - քաղաքացիական կրթության նախագծեր՝ Հին Երևան կամ քաղաք քաղաքի մեջ, «Տնից տուն. մարդիկ, ճակատագրեր», «Հայկական հեղափոխություն», «Բռնադատվածներ»
    - գրական, մշակութային, հանրային, քաղաքական գործիչների, խաղողի և գինու արտադրության կազմակերպիչների, տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպման, վարպետության պարապմունքների նախագծեր
    - «Հոգևոր Հայաստան», «Ուսումնական պատարագ» նախագծեր.
    - 9-րդ, 10-12-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման բաց նախագծեր
    - հանրակրթության բոլոր աստիճաններում առողջ ապրելակերպի՝ քայլքի, վազքի, լողի, հեծանվավարության, առողջ սննդակարգի, առողջության պահպանման այլ նախագծեր
     - 5-12-րդ դասարաններում նետաձգության, սուսերամարտի, հրաձգության, ձիավարության (եռամարտի, հնգամարտի) ուսումնական նախագծեր.
    - արտագնա՝ համերգի, ցուցահանդեսի մասնակցության, բնության, պատմության, արվեստի, գործչի թանգարանում, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունում, այլ վայրում ուսումնական պարապմունքների նախագծեր
    - հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունների նախագծեր։
    Ուսումնական արձակուրդային նախագծեր՝ որպես լրացուցիչ կրթություն. ընթերցողական, նախագծերի-առաջադրանքների ուսումնական այլ փաթեթներ։
    Տնային ուսուցման ծրագրեր։
    Տնային ուսումնական աշխատանքի, ինքնակրթության նախագծեր։
    Ներքին կարգապահական կանոնների, դրա հավելվածների՝ ուսուցման կազմակերպման կարգերի նորացված փաթեթ։
    Հեղինակային կրթական ծրագրով գնահատման նորացված համակարգ.
    - ներքին գնահատման հեղինակային գործիքներ.
    - կրթական ծրագրերի ելքերի՝ ամփոփիչ գնահատման գործիքներ.
    - հեղինակային կրթական ծրագրի արտաքին գնահատման գործիքներ.
    - ծրագրի արդյունքների հանրային գնահատման գործիքներ։
    Նյութական միջավայրի բարելավման, այդ թվում՝ թաղի բնակչության ներառմամբ, նախագծերի ստեղծում կրթահամալիրի դիզայներական արվեստանոց-լաբորատորիայում։ 
  • 1-12-րդ դասարանի սովորողների հեռավար ուսուցման ծրագրերի լրամշակում։
  • Ուսումնական երկրագործություն։
  • Ուսումնական ֆիզիկական միջավայրի նորացման նախագծերի մշակում։
  • Կրթահամալիրի mskh.am կայքի նորացման, ուսումնական մեդիամիջավայրի նորացման նախագծեր։
  • Սովորողի ընդունելության բաց համակարգի լրամշակում։
  • Հեղինակային կրթական ծրագրի արդյունքների գնահատման համակարգի լրամշակում։
  • Գինու և խաղողի ուսումնական կենտրոնի կանոնադրություն, գործունեության ծրագիր։

2-4 տարեկանների, 5 տարեկանների ուսուցման ծրագրերի լրամշակում, ուսումնական նյութերի ստեղծում։

  • 2-4 տարեկանների 5 տարեկանների ուսուցման ծրագրերի լրամշակում, ուսումնական նյութերի ստեղծում։
    5 տարեկանների (2014թ. ծնված) ուսուցման ծրագրի լրամշակում։
    5-6 տարեկանների տեխնոլոգիական, երաժշտական, մարզական, այլ ուսումնական նախագծերով, ամենամսյա ստուգատեսներով ուսուցում։ Ընտանեկան նախագծեր։
    Համայնքային ծեսերի նախագծեր։
  • Դաստիարակների լաբորատորիայի նախագծեր։ 

Լրացուցիչ, այդ թվում՝ արտադպրոցական կրթության ծրագրերի, նախագծերի մշակում։

  • Ուսումնական կենտրոններում իրականացվող ծրագրերի, ուսումնական նախագծերի մշակում։
    Ուսումնական կենտրոններում սովորողների նախասիրությունների զարգացման նախագծեր, լրացուցիչ կրթության ծրագրեր։
    Տեխնոլոգիական հմտությունների զարգացման երկրագործական, խաղողագործական, գինեգործական ուսումնական նախագծեր։
    Ուսումնական ագարակում նախագծեր՝ հնգամարտի, ազգային խաղերի,
    քայլք, վազք, լող, կենդանիների (ձի, ավանակ, շուն, ընտանի թռչուններ, ակվարիում, տերարիում), բույսերի խնամք՝ նաև որպես սովորողի ամբողջական ներառման ճանապարհ և թերապիա։
    Ակումբների, ստեղծագործական խմբերի նախագծեր։
  • Երկարացված օրվա ճամբարի ծրագրի-աշխատակարգի լրամշակում։

Մանկավարժական նորարարության տարածման նախագծերի մշակում։

  • Կրթական փոխանակումների նախագծերի մշակում։
  • Հանրակրթական կամուրջների նախագծերի մշակում։
  • Կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ընդունելության բաց համակարգի լրամշակում։
  • Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման ծրագրի, նախագծերի մշակում։
    Կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ընդունելության բաց համակարգի լրամշակում։  Մանկավարժական բաց ճամբարների նախագծերի մշակում։ Մանկավարժական աշխատողների գարնանային, հունիսյան, օգոստոսյան, աշնային բաց «Բարեկամություն» ճամբարների նախագծեր։
    Ուսուցչի հեղինակային TV-ների նախագծեր։ 

Լրացուցիչ ֆինանսավորում պահանջող ծրագրերի մշակում

  • Հեղինակային կրթական ծրագրի «Բլեյան» բաց ցանցի առաջարկի մշակում՝ որպես 2019թ. դրամաշնորհային ծրագիր։
  • Արատեստի դպրական կենտրոնում ամառային ռազմամարզական հանրապետական բաց ճամբարի առաջարկի մշակում՝ որպես 2019թ. դրամաշնորհային ծրագիր։
  • Խոշորացված համայնքներում կրթության կազմակերպման առաջարկի մշակում՝ ծրագիր՝ որպես 2019թ. դրամաշնորհային ծրագիր։
  • Գյուղական թերբեռնված դպրոցում կրթության կազմակերպման ծրագիր՝ որպես 2019թ. դրամաշնորհային ծրագիր։ 
     
  1. Հեղինակային հանրակրթական ծրագրերի կազմակերպման աջակցություն
  • Ուսումնական մեդիամիջավայրի կազմակերպում։
    mskh.am-ի ցանցի, մեդիագրադարանի գործունեություն։ 
    Ուսումնական բազմալեզու կայք, ենթակայքեր, կրթահամալիրի ուսումնական լրատվական կենտրոն։
    Մեդիագրադարանի, հեղինակային կրթական ծրագրի ձայնադարանի, տեսադարանի, ցուցասրահի, խաղադարանի գործունեություն։
    Մանկավարժական «Դպիր» ամսագրի 15 համար, այդ թվում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն։  Հեղինակային կրթական ծրագրի մեթոդական և կազմակերպման տեսադասեր։
    Մանկավարժական աշխատողների, ուսումնական կենտրոնների, ակումբների, ստեղծագործական խմբերի, սովորողների ուսումնական բլոգների շուրջտարյա գործունեության, բլոգային ուսուցման նոր նախագծեր, կրթահամալիրային, դպրոցական, դասարանական, խմբային TV-ռադիոներ, պատանեկան խմբագրություններ։ 
  • Հեղինակային կրթական ծրագրերի իրականացման, մանկավարժական աշխատողների  և սովորողների կարողությունների զարգացման բաց համակարգի գործունեություն։
    Պատանեկան, ուսուցչական ակումբային գործունեություն։
    Հանրակրթական գործուն կամուրջներ՝ հայ-վրացական, Երևան-Ստամբուլ, Երևան-Փարիզ։
    Մասնակցություն միջազգային նախագծերի, ճամբարների, ստեղծագործական հավաքների։
    Արատեսի դպրական կենտրոնում շուրջտարյա հայրենագիտական, բնապահպանական, մարզական ճամբարներ, պատանեկան ստեղծագործական հավաքներ։
    Արատեսի դպրական կենտրոնում ամառային բաց ճամբար։
    Սովորողների, աշխատողների համար «Մուտք կրթահամալիր» ճամբարներ ուսումնական արձակուրդների շրջանում։
    Հայաստանում Վրաստանի դեսպանատան, Վրաստանի գործընկեր դպրոցների, պետական և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ հայ-վրացական ուսումնական նոր նախագծեր, դրանցում Սամցխե-Ջավախքի, Ծալկայի հայկական դպրոցների սովորողների-ուսուցիչների ներառում։
    «Հրանտ Դինք» կազմակերպության միջոցով 2018-ին հաստատված Երևան-Ստամբուլ հանրակրթական կապերի խորացում և ընդլայնում.  Դադյան, Կարագյոզյան, Կենտրոնական վարժարանների հետ ճամբարային նախագծեր Երևանում և Ստամբուլում, Ստամբուլի նոր դպրոցների ներառում նախագծում։
    Հայաստանում Իրանի դեսպանության մշակութային ուսումնական կենտրոնի աջակցությամբ հայ-իրանական հանրակրթական կամուրջների նախագծի իրականացում։
    Փարիզի «Մկնիկներ» կրթական-մշակութային կազմակերպության հետ ուսումնական նախագծեր Փարիզում, Երևանում։
    Միջազգային ճամբարների մասնակցության նախագծեր՝
    Թուրքիայի Իզմիրի տիեզերագիտական ճամբարի, Վրաստանի Անակլիայի «Ապագայի» ճամբարի, ՀՈՒՋ միջոցով՝ Ֆրանսիայում ուսանողական աշխատանքային ճամբարի, այլ։
     
  1. Աջակցություն հեղինակային կրթական ծրագրերի տարածմանը
  • Կրթական փոխանակումների նախագծերի իրականացում հանրապետության, Արցախի դպրոցների հետ։
    Ուսումնական բաց նախագծեր Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում՝ հայրենագիտական, ազգագրական, բնապահպանական, հասարակագիտական, համերգ-տոնախմբության, այլ։
    Հանրապետության դպրոցների մանկավարժական աշխատողների մասնակցություն կրթահամալիրում կազմակերպվող վերապատրաստումներին, մանկավարժական բաց ճամբարներին։
    Դպրոցների նախագծային խմբերի մասնակցություն կրթահամալիրի հեռավար ուսուցման բաց նախագծերին, ֆլեշմոբներին, ստուգատեսներին։
    Նախադպրոցական, հանրակրթական հաստատությունների հետ կրթական փոխանակումների նախագծեր։
    Ուսումնական բաց պարապմունքներ տեղի նախադպրոցական, հանրակրթական հաստատություններում։
    Համատեղ ուսումնական նախագծեր մանկավարժական աշխատողների, սովորողների խմբերի հետ։
    Մանկական համայնքային ծեսեր։
  • Մանկավարժական նորարարության  ստեղծագործական հավաքներ
    Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան, սեպտեմբերյան 14-րդ ամենամյա հավաքներ։
  • Մանկավարժական բաց ճամբարներ
    Գործուն հայրենագիտություն՝ կրթական փոխանակումների նախագծերի միջոցով։ Հեղինակային կրթական ծրագրով իրականացվող ուսումնական նախագծերում ներառում հանրապետության, Արցախի հանրակրթական հաստատությունների սովորողներին։
    Մանկավարժական աշխատողների գարնանային, հունիսյան, օգոստոսյան, աշնային բաց «Բարեկամություն» ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում, Արատեսի դպրական կենտրոնում և հանրապետության մարզերում՝ տեղի դպրոցների հրավերով, կազմակերպմամբ։
    Հեղինակային կրթական ծրագրերի նոր պատվիրատուների, շահառուների հետ ծրագրի տարածում։
     
  1. Աջակցություն կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված նախադպրոցական հեղինակային կրթական ծրագրի կազմակերպմանը
  • 2-5 տարեկանների խնամքի, սննդի  կազմակերպում։
  • 2-5 տարեկանների ինքնուրույնության-զարգացման, ծեսով ուսուցման նախագծերի կազմակերպում։
    2-5 տարեկանների խմբերում մանկան ինքնուրույնության զարգացման, տեխնոլոգիական, այդ թվում՝ մեդիա, հմտությունների ձևավորման, սոցիալականացման, միջավայրի և գիտելիքների ինքնուրույն յուրացման, մանկական ծեսի  ամենշաբաթյա նախագծեր։
    Ընտանեկան նախագծեր։
    Համայնքային ծեսերի նախագծեր։
    «Պարտեզ ընտանիքում» նախագիծ։
    Հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրի տարածում 2-5 տարեկանների դաստիարակների բլոգների, «Պարտեզ» ամսագրի միջոցով։
     
  1. Աջակցություն կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված լրացուցիչ, այդ թվում՝ արտադպրոցական կրթական ծրագրերի կազմակերպմանը
  • Լրացուցիչ կրթության՝ տեխնիկական ստեղծագործության, կերպարվեստի-տեխնոլոգիական, մարզական, այլ խմբերի գործունեություն։
  • «Սեբաստացիներ» ուսուցչական, պատանեկան, մանկական երգչախմբեր, վոկալ, վոկալ-գործիքային, ազգային նվագարանների, պարերգի, պարի խմբերի գործունեություն։ Գրական թատրոնի ակումբներ։
  • Լողի, եռամարտի, հնգամարտի մրցաշարեր, հեծանվաերթեր, ռազմամարզական խաղեր։ Մարզական ակումբների մասնակցություն քաղաքային, հանրապետական, միջազգային մրցումների, մարզական հավաքների։
  • Երկրագործական՝ կրթական պարտեզի, խաղողի-գինու մշակման նախագծեր խաղողի և գինու դպրոց-ուսումնական կենտրոնում։
  • Խաղողի և գինու դպրոց-ուսումնական կենտրոնի գործունեություն։ Կենտրոնի նախագծով Վայոց ձորի, Վրաստանի Կախեթի խաղողագործության-գինեգործության կենտրոնների, հանրակրթական հաստատությունների հետ գործընկերություն։ Ագարակային՝ կենդանիների բուծման-խնամքի նախագծեր ուսումնական ագարակում։
  • Քանդակի դպրոցի գործունեություն։ Քանդակի դպրոցի ուսումնական նախագծեր։
  • Սովորողների ուսումնական արձակուրդների շրջանում լրացուցիչ կրթության ճամբարներ՝ այդ թվում՝ լողափնյա, ՏՏ հմտությունների զարգացման, ստեղծագործական, տեխնոլոգիական հմտությունների զարգացման, մարզական, այլ։
  • Կրթահամալիրի ուսումնական կենտրոններում իրականացվող և հեռավար ուսուցման նախագծերում հանրակրթական այլ հաստատությունների սովորողների ներառում։
     
  1. Աջակցություն կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված՝ սովորողների, մանկավարժական աշխատողների օժտվածության զարգացման բաց համակարգին
  • Հեռավար-առցանց ուսուցման բաց նախագծեր։
  • Առարկայական ամենամսյա ֆլեշմոբներ։
  • Հանրակրթական ամենամյա բաց ստուգատեսներ՝ Դիջիթեք 2019 (թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ)՝ 11-րդ, բնագիտական-տեխնիկական՝ 5-րդ, ձմեռային մարզական՝ 5-րդ,
  • ընթերցողական, մայրենիի նախագծերի,
  • հասարակագիտական-լրագրողական «Տիգրան Հայրապետյան 2019»՝ 15-րդ, «Ձոն» տեխնոլոգիական նախագծերի
  • Հանրակրթական էկոտուր 2019՝ 9-րդ։
  • Արտ-միջավայրի՝  5-րդ, կինո-ֆոտոփառատոն՝ 10-րդ, երաժշտական՝ 11-րդ, «Անտիվիրուս Կոմիտաս» 9-րդ, թատերական նախագծերի՝ 9-րդ, թարգմանական նախագծերի՝ 8-րդ, ազգագրական նախագծերի 3-րդ,
  • «Վահան Ասատրյան» մարզական՝ 6-րդ։
  • Համերգների, հակաբացիլ տոնախմբությունների կազմակերպում Երևանում, մարզերում, Արցախում, Վրաստանում. հոգևոր, ժողովրդական երգերի, դասական երաժշտության տարածում։
  • Ցուցահանդեսների, պլեներների, պատանեկան ստեղծագործական հավաքների, ճամբարների կազմակերպում։
  • Քանդակի ամենամյա 1-ին փառատոն։
  • Շախմատի գարնանային, աշնանային բաց առաջնություններ, կարգային առաջնություններ։
  • Բանգլադեշյան պլեներ՝ ստուգատեսային բաց դպրոց-ճամբարներ։
  • Լրացուցիչ կրթության համերգներ, ցուցադրություններ, մրցումներ։

ՀՀ ԿԳՆ հետ կնքված պայմանագրի հավելվածի նախագիծը

Հաշվետվություններ