• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում երաժշտության դաստիարակի։

Կրթահամալիրի դպրոց-պարտեզի երաժշտության դաստիարակը.

  1. ունի բարձրագույն կրթություն, տիրապետում է երգուսուցման, ազգային պարի ուսուցման հմտությունների, նվագում է դաշնամուր. պատրաստ է սովորելու ազգային մի նվագարան նվագել,
  2. մանկավարժական երգչախմբի, ստեղծագործական խմբի անդամ է, մասնակցում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված համերգներին, տոնախմբություններին, որպես կազմակերպիչ, 
  3. կարող է՝
  • կազմել 2-5 տարեկանների, 5-8 տարեկանների, 4-5-րդ դասարանցիների համար՝ երաժշտության ուսումնական ծրագիր.
  • սովորողների հետ մշակել և իրականացնել ուսումնական նախագծեր.
  • ստեղծել և ղեկավարել երաժշտական նախասիրություն ունեցող սովորողների ստեղծագործական խումբ.
  • ուսուցումը կազմակերպել ուսումնական բլոգներով
  • կազմակերպել ճամբար, նաև կրթահամալիրից դուրս։

Մասնագետը պետք է ծանոթ լինի թվային տեխնոլոգիաների, տիրապետի համակարգչային ծրագրերի և գոնե մեկ օտար լեզվի:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 098 919 920։ Հայտը լրացրեք առցանց: