«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմում է Սոնա Փափազյանը․
Ճամբարային առօրյան հետաքրքիր ու աշխույժ է դառնում ձմեռային մարզական խաղերի ներառումով: Ճամաբարականների հետ քայլքով Բաբաջանյան պողոտայից հասանք Իսակովի պողոտա ՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց: Չմուշկներով սահելը թվում է, թե կարող է բարդ լինել, բայց կային ճամբարականներ, որ հենց առաջին մոտեցումից հրաշալի կարողացան մնալ սառույցի վրա մինչև վերջին վայրկյանը: Զվարճալի վայրէջքներ էին լինում: Իրար օգնելու, միասին սահելու հմտությունները բացահայտելու լավ առիթ էր: Ընկեր Միքայելի օգնությամբ շատերը կարողացան վայելել սահքից եկող էներգիան, զգալ սառույցի վրա մնալու ու չընկնելու հաճույքը: