«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմում է նախագծի համակարգող Հայկուհի Հովհաննիսյանը․
Հյուսիսային դպրոցի Նկարների պահոցը վերածվել է թափոնների պահոցի: Այնտեղ պահեստավորվում էր ստվարաթուղթն ու ապակին, սակայն երեկվանից էկոզինվորները որոշեցին հավաքված պլաստիկը ևս պահեստավորել այնտեղ: Ամբողջը հավաքեցին տոպրակների մեջ, կշռեցին և հաշվեցին, թե քանի կգ պլաստիկ են հավաքել վերջին օրերին: Այսօր էկոզինվորներն այցելեցին Քլին Լենդ և Կարտոն Տարա՝ պլաստիկի և ստվարաթղթի վերամշակման գործարաններ, տեսան, թե ինչպես են վերամշակում պլաստիկն ու ստվարաթուղթը և ինչ նոր արտադարնք են ստանում դրանցից: