• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երկու պատմություն և մեկ սահման

Մարթա Աասատրյանի պատումը՝ բլոգում․

․․․Կրթական փոխանակման նախագծով այս անգամ  կրթահամալիրի Ավագ դպրոցն իր կամարուրջը գցեց  դեպի Կեդրոնական վարժարան: Վարժարանը հիմնվել է 1886 թվականին, Կոստանդնուպոլսի Ղալաթիո թաղամասում: Ստամբուլում գործող հայկական առաջնակարգ կրթական հաստատությունն է համարվում և շարունակում է նախնիների ավանդույթները: Տարեցտարի Ստամբուլում կրճատվում են հայկական դպրոցները: Ազգային Կեդրոնական վարժարանն իր վաղեմի և այժմյան համբավով մնում է դեռևս կայուն և նախընտրելի:

Վարժարանի տնօրինուհի տիկին Սիլվայի ջանքերով կրթահամալիրի սովորողները մեկշաբաթյա ուսումնական ծրագիր ունեցան Ստամբուլում, որի ընթացքում հնարավորություն ունեցան շփվելու Պոլսի լավագույն վարժարանի իրենց տարեկից սովորողների հետ: Մասնակցեցին վարժարանի ուսումնական պարապմունքներին, ծանոթացան կրթական ծրագրերին, ուսումնական գործընթացին: Բացի վարժարանում ունեցած գործունեությունից տիկին Սիլվան կարևորել էր այցելություններն ինչպես հայկական, այնպես էլ թուրքական վարժարաններ, թուրքական համալսարան: Պետք է հայաստանցիները տեսնեն, ինչ միջավայրում են ապրում ու մեծանում Պոլսում ապրող իրենց տարեկիցները: Կրթական այս կամուրջն ավելի բանուկ է դառնում հենց այսպիսի կապերի ու այցելությունների շնորհիվ: