• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Դեկտեմբերի 24-26-ի մանկավարժական մուտքի ճամբարին հրավիրվում են սահմանված կարգով կրթահամալիր դիմած, «Մուտք կրթահամալիր. քայլ առաջին՝ բլոգային-նախագծային ուսուցում» վերապատրաստում անցած մասնագետները։ Սա կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ընտրության հերթական փուլն է։ 

Մասնակցության համար անհրաժեշտ է առցանց լրացնել  հայտը։

Ճամբարի բովանդակությունը.

  • կրթահամալիրը՝ որպես հեղինակային կրթական  ծրագրեր իրականացնող հաստատությունների միավորում. շրջայց կրթահամալիրում
  • դպրոցը ամանորի բաց արվեստանոց
  • ձմեռային ագարակ
  • ներառական կրթություն
  • բլոգային-նախագծային ուսուցում

Հանդիպումը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 8։45-9.00, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում (Ա. Բաբաջանյան 38/1)։  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել 747246։