• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բավական է սկսել, և բառերը հաջորդում են իրար… պատմում եմ…

Լողորդ դասվարի լողորդ սաներին՝ Հարավի դպրոցից Լուսինե Գասպարյանի, հյուսիսից՝ Կարինե Մամիկոնյանի, ես տեսա-զմայլվեցի հեծանվիս վրայից, լողավազանում մեր թափանցիկ ֆիքսեցի իմ այֆոնով։ Քրիստինե-Անուշիկ հանրակրթական լողի ուսուցիչների հետ պայմանավորվեցի հունվարի 8-26-ի ստուգատեսից առաջ քննարկման մասին. մանկավարժության կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյան, չլսել չես կարող։ Կարինե Մամիկոնյանի, Անուշիկի, նրանց սաների ֆիլմը, նախագիծը, լողորդ երրորդ դասարանցիների պատումները, դադար-մտածումներն ինձանից պատումի էս գիշերով 40-45 րոպես տարան… Ես պատրաստվում եմ հավաքին… Հանրակրթական լողը՝ յուրաքանչյուրի համար, ներառական, դպրոցից Արևմուտքի ծածկած լողավազան և ետ քայլքով մարզական-ուսումնական, հիգիենայի-անվտանգության-գեղեցիկ դպրության կարգերով, տարիների մեր ձեռքբերումներից է հեղինակային մանկավարժությամբ. ամփոփման, նախատեսումների և ստուգատեսի շրջան ենք թևակոխել…